Ֆիլմեր

Ջիվան Ավետիսյան

Վերադարձ

Ջիվան Ավետիսյան (ծն. 1981)

2002-07  թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1996-97 թթ. աշխատել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, 1998-99 թթ.` Ստեփանակերտի հեռուստատեսությունում` որպես լուսային ձևավորող, ապա` հեռուստահաղորդումների ռեժիսոր, 2003-09 թթ.` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես հեռուստա‎ֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր: 2009-14 թթ.․ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես գլխավոր ռեժիսոր: 2014-ին հիմնել է Fish Eye Art մշակութային հիմնադրամը և այդ հիմնադրամի տնօրենը։ Նկարահանել է կաճամետրաժ, վավերագրական և լիամետրաժ ֆիլմեր: Նրա «Ընդհատված մանկություն», «Թևանիկ» ֆիլմերը և «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը տարբեր տարիների ներկայացվել են Կաննի միջազգային կինոշուկայում, ինչպես նաև միջազգային կինոփառատոներում հաջողություններ ունեցել՝ արժանանալով մրցանակների։

 

Ֆիլմացանկ

Ղարաբաղ՝ թաքնված գանձ (2011), Ընդհատված մանկություն (2013), Թևանիկ (2014), Վերջին բնակիչը (2016):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն