Նորություններ

Ընտրվել են ութ կինոնախագծեր մասնակցելու Ստամբուլի հանդիպմանը

Վերադարձ 08 Ապրիլի 2011 14:57

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում Անադոլու Քյուլթուրը Ոսկե Ծիրան կինոփառատոնի հետ համագործակցությամբ հայտարարեց Ստամբուլի հանդիպմանը մասնկացելու հայտերի ընդունում մարտի 15-28-ը: Այդ ընթացքում քսան դիմում է ներկայացվել Հայաստանից և Թուրքիայից: Մանրակրկտորեն ուսումնասիրելուց հետո փորձագետները ընտրեցին ութ նախագիծ - չորս յուրաքանչյուր երկրից - մասնակցելու Հայաստան-Թուրքիա կենոպլատֆորմի Վավերագրական ֆիլմերի աջակցության հանդիպմանը, որը կայանելու է Ստամբուլում, ապրիլի 11-13-ը:

Սկզբնական փուլում ընտրված նախագծերն են`

"Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ", Նիկոլ Պեզճյան - Հայաստան
"Ճանապարհորդություն Նոր տարվա նախօրյակին", Արթուր Բախթամյան - Հայաստան
"Ներս եկեք-ներսի կողմից", Տիգրան Պասկեվիչյան - Հայաստան
"Ռոքի ճակատամարտ, ռոքի խաղաղություն", Հասմիկ Հովհաննիսյան, Այսեգուլ Քարաքույու - Հայաստան և Թուրքիա
"Վիլիամ Սարոյան", Սոներ Ալպեր, Թուրքիա
"Դերսիմի հեքիմ Լոքմանը", Վելի Քահրաման, Թուրքիա
"Հրանտից հետո", Էգե Էդեներ, Թուրքիա
"Ռադիո Երևան", Էյլեմ Քաֆտան, Թուրքիա

Ընտրված նախագծերի հեղինակները հրավիրվել են Ստամբուլ ներկայացնելու իրենց նախագծերը ժյուրիի անդամներին: Որոշում կայացնելուց հետո ժյուրին կհայտարարի հաղթող նախագիծը, որը կարժանանա 30 000 $ մրցանակին:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն