Ֆիլմեր

Հեծանվորդը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2006
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Հեծանվորդը
Ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆ
Սցենարի հեղինակ(ներ) Մոհսեն Մախմալբաֆ
Օպերատոր Ալի ՌԵզա Զարրինդաստ
Նկարիչ Մոհսեն Մախմալբաֆ
Երաժշտությունը` Մաջիդ Էնթեզամի
Մոնտաժող` Մոհսեն Մախմալբաֆ
Նկարահանվել են` Ֆիրուզ Քիանի, Սամիրա Մախմալբաֆ, Մոհամեդ Ռեզա Մալեքի, Էսմաիլ Սոլթանյան, Մոհարրամ Զայնալզադե
Արտադրող ընկերություն Ֆարաբի կինոհիմնադրամ
 

Սինոփսիս

Նասիմի` Իրանում ապաստանած աֆղան գաղթականի կինը լուրջ հիվանդ է: Նրան փող է պետք, որպեսզի հոգա կնոջ բուժման ծախսը, բայց նրա ամենօրյա աշխատանքի` ջրհորներ փորելու համար, բավականաչափ չեն վճարում: Ընկերը Նասիմին ծանոթացնում է մեկի հետ, որը պատրաստ է տոմսեր վաճառել նրանց, ովքեր կցանկանան տեսնել, թե ինչպես է Նասիմը մեկ շաբաթ շարունակ հեծանիվ վարում: Հովանավորը հավաքում է հիվանդ ու տարեց հանդիսատեսների` հորդորելով նրանց, թե կհուսադրվեն` Նասիմի ուժը տեսնելով: Ցերեկը չարքաշ աշխատավոր, իսկ գիշերը կտրիճ Նասիմին օգնում է որդին, որը կերակրում է նրան հեծանիվ վարելու ընթացքում: Տեղի պաշտոնյաները, կարծելով, թե դա կարող է դավադրություն լինել, իսկ Նասիմը` լրտես, փորձում են խանգարել, ինչպես նրանք, ովքեր գրազ են եկել, թե Նասիմը չի դիմանա մինչև շաբաթվա վերջը: Միայն հուսահատությունը փող կբերի Նասիմին: Ամեն հաղթանակ պատրա±նք է:

Մրցանակներ
Լավագույն ֆիլմի մրցանակ (Ռիմինիի փառատոն, 1989), Լավագույն խաղարկային ֆիլմի մրցանակ (Հավայան կղզիների միջազգային կինոփառատոն, 1991):
Մասնակցել է 91 միջազգային փառատոնի:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն