Ֆիլմեր

Բրոդվեյի արքայազնը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2009
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Բրոդվեյի արքայազնը
Պրոդյուսեր(ներ) Դարեն Դին
Ռեժիսոր Շոն Բեյքեր
Սցենարի հեղինակ(ներ) Շոն Բեյքեր, Դարեն Դին
Օպերատոր Շոն Բեյքեր
Նկարիչ Սթիվոնիք Յութ Բեյքեր
Հնչյունային ձևավորող` Դեյվիդ Գրոհման
Մոնտաժող` Շոն Բեյքեր
Նկարահանվել են` Փրինս Ադու, Կարեն Կարա•ուլյան, Էյդան Նոեզի, Քևալի Մայա•ա, Կատ Սանչես, Վիկտորյա Թեյթ
 

Սինոփսիս

Լաքիի և Լևոնի` այս երկու տղամարդկանց կյանքը ի մի է գալիս Նյու Յորքի հագուստի մեծածախ վաճառքի շրջանի  ՙորովայնում՚: Գանայից ապօրինի ներգաղթած Լաքին ծայրը ծայրին է հասցնում` փողոցում •նորդներին համոզելով, որ գինն իջեցրած ֆիրմային ապրանք գնեն: Լիբանանահայ տարագիր Լևոնն անօրինական խանութ է պահում ծածուկ հետնասենյակով, որտեղ շահագրգռված գնորդներին կեղծված ապրանքներ են ցուցադրվում: Լաքիի աշխարհը հանկարծ տակնուվրա է լինում, երբ նրա կյանքում հայտնվում է մի երեխա, որի մայրը պնդում է, թե փոքրիկի հայրը հենց Լաքին է: Մինչ նա գլուխ կհանի ընտանեկան երկընտրանքից, Լևոնը ճգնում է իր փլուզվող ամուսնությունը փրկել: Առևտրական շրջանի անառողջ կողմը երևան է գալիս կեղծի և իրականի փոխադարձ կապը շարունակ ի ցույց դնելով: Ֆլաթիրոն բիլդինգի հովանու տակ նկարահանված և Բրոդվեյի գունագեղ թոհուբոհով համակված ֆիլմը որքան դաժան դրամա է, այնքան էլ` քնքուշ կատակեր•ություն: Եռանդուն կենսակերպին սազական սրընթաց ոճով ստեղծված  ՙԲրոդվեյի արքայազնը՚  պատկերում է Ամերիկա ներգաղթած մարդկանց կյանքը, որոնք հետամուտ են ընտանիքի և սիրո իդեալներին, բայց բավարարվում են Ամերիկյան երազանքի էժանա•ին տարբերակով:

Մրցանակներ
Ժյուրիի մրցանակ` լավագույն խաղարկային ֆիլմի համար (Վուդսթոքի ԿՓ, 2008), Ժյուրիի հատուկ մրցանակ (Թուրինի երիտասարդական ՄԿՓ, 2008), լավագույն դրամա ( Լոս Անջելես, 2008), Հատուկ հիշատակում. Այսօրվա կինեմատոգրաֆիստ (Լոկառնոյի ՄԿՓ, 2008), Հանդիսատեսի մրցանակ (Բելֆորի ՙՀանդիպումներ՚ ՄԿՓ, 2008), ՙՈսկե լեդի Հարիմագուադա՚ (Լաս Պալմասի ՄԿՓ, 2009), լավագույն խաղարկային կինոնկար (Լոս Անջելեսի համաամերիկյան ԿՓ, 2009), BIFF-ի մրցանակ` լավագույն սկսնակ կինեմատոգրաֆիստին (Բոուլդերի ՄԿՓ, 2009), լավագույն ամերիկյան անկախ կինոնկար (Քլիվլենդի ԿՓ, 2009), Ժյուրիի մեծ մրցանակ (Սակրամենտոյի ԿՓ, 2009), Ժյուրիի մեծ մրցանակ (Ֆլորիդայի ԿՓ, 2009):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն