Նորություններ

Բրազիլացի կինոգործիչները` «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

Վերադարձ 17 Հուլիսի 2010 13:00
Բրազիլացի կինոգործիչները` «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Բրազիլացի կինոգործիչները` «Ոսկե ծիրան» կինոփառատոնում
Բրազիլացի ռեժիսոր Ռուժերիու Կորրեան առաջին անգամ ներկայնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցույթին իր «Կրկնակի տարածք» ֆիլմով: Նրա հետ Հայաստան է ժամանել նաև Սան Պաուլուի կինոփառատոնի հիմնադիր, ազգությամբ հայ Լեոն Կակովը (Լեոն Շատարևյան):
«Թեև Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնը իր ծավալով ավելի մեծ է և ունի 34 տարվա պատմություն, ես այն համեմատելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ տարբերություն չեմ տեսնում: Կարծում եմ մենք նույն մոտեցումներն ունենք դիտողի նկատմամբ, ջատագովում ենք բազմազանություն և ցուցադրում ենք ֆիլմեր, որոնք բացում են մարդու միտքը»,- ասում է Լեոն Կակովը:
«Կրկնակի տարածք» ֆիլմը ռեժիսոր Ռուժերիու Կորրեայի իններորդ ֆիլմն է: Նա այսօր աշխատում է և որպես ռեժիսոր, և որպես պրոդյուսեր: «Այս ֆիլմում ես համեմատել եմ մարդու մեջ եղած երկու կողմը, մարդ, ով իրականում արվեստագետ է, բայց աշխատում է ոստիկանությունում», - ասում է բրազիլացի ռեժիսորը:
Լեոն Կակովը նշում է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը փոքր է, բայց այն ունի արդեն մեծ վարկանիշ: «Սա այլընտրանքային փառատոն է: Այստեղ հադիպեցի այնպիսի կինոգործիչների, որոնցով հիանում եմ: Այս մեկ շաբաթվա մեջ հիանալի օրեր անցկացրեցինք և վայելիցինք Հայաստանյան ջերմ, բաց մթնոլորտը»,- ասում է Լեոն Կակովը և ավելացնում, որ Երևանը, իր աչքերով, փոքրիկ ընկերական քաղաք է` հարուստ իր մշակույթով ու պատմությամբ:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն