Նորություններ

ՍՑԵՆԱՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Վերադարձ 09 Հունիսի 2012 11:54

«Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագրի առաջին «Սցենարի զարգացման դասընթացը» կանցկացվի հունիսի 11-15-ը, Երևանում: Ծրագիրը նախատեսված է սկսնակ սցենարի հեղնակների, ռեժիսորների և պրոդյուսերների համար և կընդգրկի լիամետրաժ խաղարկային ֆիլմերի նախագծեր: Դասընթացը կկատարելագործի մասնակիցների` սցենարի զարգացման ստեղծագործական հմտությունները, ինչպես նաև կծանոթացնի համաշխարհային կինոշուկայում այն առավել մրցունակ դարձնելու հիմնական սկզբունքներին: Դասընթացին մրցութային կարգով մասնակցելու են հրավիրված 12 երիտասարդ կինոգործիչներ Հայաստանից (4 նախագիծ), Վրաստանից (4 նախագիծ), Ուկրաինայից (2 նախագիծ), Բելառուսից (1 նախագիծ), Մոլդովայից (1 նախագիծ): Դասընթացը կանցկացնեն MAIA (http://www.maiaworkshops.org) (Իտալիա) ծրագրի բարձրակարգ դասավանդողները, ովքեր Եվրոպայի` ոլորտի բարձր վաստակ վայելող մասնագետներ են: Մասնավորապես, այս անգամ ծրագրում կդասավանդեն Քրիստիան Ռութը, Գրացիելլա Բիլդեշեյմը, Ջուլիա Ֆրեյդմանը: Ծրագիրը կացկացվի ԻՆՏԵՐՆՅՈՒՍ- Հայաստան գրասենյակում:

Քրիստիան Ռութ. Եվրամիության ՄԵԴԻԱ ծրագրի կողմից հովանավորվող FOUR CORNERS ծրագրի կրթական բաժնի ղեկավարն է, որ դասընթացներ է իրականացնում Իսպանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Անգլիայի տարբեր կինոդպրոցներում: Նույն պաշտոնը զբաղեցնում է նաև մեկ այլ` SCRIPTEAST ՄԵԴԻԱ ծրագրում (Լեհաստան), ինչպես նաև CO-PILOT զարգացման դասընթացներում (Իսպանիա): Քրիստիան Ռութը նաև հանդիսանում է տարբեր արտադրական ընկերությունների և պետական գործակալությունների (MEDIA, Eurimages, the Doha Film Institute, Proimagenes Colombia, and the Binger Film Lab (Ամստերդամ)) և ռեժիսորների համար խորհրդատու, դասախոս, սցենարի հեղինակ և խմբագիր:

Գրացիելլա Բիլդեշեյմ. Անկախ պրոդյուսեր է: Սկսած 1993թ. զբաղվել է խաղարկային և վավերագրական կինոնախագծերի փաթեթների պատրաստմամբ Եվրոպական և միջազգային այլ գործընկերների հետ համատեղ: Նրա Fabulafilm ընկերությունն ակտիվորեն գործել է Իտալիայում 2003-2011թթ.: Իրականացրել է մի շարք միջազգային համատեղ արտադրության նախագծեր: Նա պարբերաբար դասավանդում է Centro Sperimentale di Cinematografia-ի/Իտալիայի ազգային կինոդպրոցում: Գրացիելլան MAIA դասընթացի հիմնադիր տնօերնն է, որը գործում է 2006թ.-ից` տարեկան երեք դասընաց անցկացնելով Եվրոպական տարբեր երկրներում. HERMES ծրագիրը ձևավորվել է 2009թ. Եվրոպական Խորհրդի և Eurimages – ի հետ համատեղ և նախատեսված է Արևելյան գործընկրության երկրի համար: Գրացիելլան նախորդ տարիներին դասավանդել է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրում, եղել է վերջինիս, ինչպես նաև Թիֆլիսի Pitch Doc ծրագրի ժյուրիի կազմում:

Ջուլիան Ֆրիդման. Պրոֆեսիոնալ սցենարի հեղինակների եվրոպական ամենահեղինակավոր ամսագրի` ScriptWriter Magazine-ի խմբագիրն է, ինչպես նաև Լոնդոնի Blake Friedmann Literary Agency-ի համատնօրենը, որը ներկայացնում է աշխարհի մոտ 200 գրողների և սցենարի հեղինակների: 1990-ականներին եղել է EAVE ծրագրի` Եվրամիության ՄԵԴԻԱ 1 նախագծի կարևորագույն ծրագրերից մեկի Բրիտանիայից առաջին համակարգողը:

Առավել մանրամասն` http://www.dabhub.com կայքէջում:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն