Նորություններ

Սա այն ֆիլմն է, որ միայն ես կարող եմ նկարել

Վերադարձ 15 Հուլիսի 2008 17:45
Սա այն ֆիլմն է, որ միայն ես կարող եմ նկարել Սա այն ֆիլմն է, որ միայն ես կարող եմ նկարել եւ ես ստորագրում եմ այդ ֆիլմի տակ,- իր ֆիլիմի մասին այսպես ասաց ֆրանսիացի կինոռեժիսոր Կատրին Բրեյան:

Հուլիսի 15-ին,Մոսկվա կինոթատրոնում Ոսկե ծիրանի շրջանակներում տեղի ունեցավ ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր Կատրին Բրեայի հանդիպումը հայ հանդիսատերսի հետ:Դահլիճը լիքն էր ռեժիսորի երկրպագուներով,նրա արվեստը գնահատողներով: .” Հուզված եմ, եւ անհարմար եմ զգում,որ ձեր լեզվով չեմ խոսելու: Իմ որոշ ֆիլմեր արմատական են իրենց բարձրացրած հարցերով,սակայն ֆիլմն, որ այսօր դուք դիտելու եք ռոմանտիկ մի ֆիլմ է,որը միայն ես կարող էի նկարել”,- ասաց կինոռեժիսորը: Կատրին Բրեայի “Հին սիրուհին” ֆիլմը ներկայացրեց ռուս հայտնի կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովը:” Թեման,որ նրան միշտ հետաքրքրում է,դա սեռերի բարդ ու խճճված աշխարհն է, նրանց հարաբերությունները:Նրա ֆիլմերից յուրաքանչյուրը մի ֆեմինիստական մանիֆեստ է հիշեցնում”,- ասաց Կիրիլ Ռազլոգովը:Այնուհետեւ ցուցադրվեց Կատրին Բրեայի “Հին սիրուհին” ֆիլմը,որից հետո հանդիսատեսին հնարավորություն տրվեց իր հարցերն ուղղել ֆիլմի հեղինակին:” Շատ կարեւոր է,որ քո ֆիլմով կարողանում ես հուզել բոլորին,անկախ ազգային պատկանելությունից:Արվեստի ճշմարտությունը հենց նրանում է,որ այն ընկալելի լինի տարբեր մշակույթների, անկախ իրենց ինքնության”,-ասաց Կատրին Բրեային, շնորհակալություն հայտնելուվ հանդիսատեսին ջերմ ընդունելության համար:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2021 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն