Ֆիլմեր

Վոյչեխ Մարչևսկի

Վերադարձ
Վոյչեխ Մարչևսկի

Վոյչեխ Մարչևսկի (ծն. 1944, Լոձ, Լեհաստան)
Լեհ կինոռեժիսոր և սցենարիստ: 1962-ին սկսել է ռեժիսուրա ուսանել Կինոյի, հեռուստատեսության և թատրոնի պետական բարձրագույն դպրոցում: Ուսումն ընդհատել է 1964-ին, ընդունվել համալսարան` փիլիսոփայություն և պատմություն ուսումնասիրելու նպատակով: Երեք տարի անց վերադարձել է կինոդպրոց` կինոռեժիսորական կրթությունն ավարտելու: 1968-2001 թթ. 12 ֆիլմ է նկարահանել: Նրա ՙՎախերը՚ 1981-ին ՙԱրծաթե արջի՚` Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Բեռլինի 32-րդ ՄԿՓ-ում: ՙՓախուստ ՙԱզատություն՚ կինոթատրոնից՚ ֆիլմը 1991-ին ցուցադրվել է Կաննի ՄԿՓ-ի ՙՀատուկ հայացք՚ ծրագրում: Կինոռեժիսուրայից բացի, Մարչևսկու կյանքում նշանակալից տեղ ունի ուսուցչությունը: 1984-ից կանոնավորապես դասավանդել է Կոպենհագենի Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում: 1992-1994 թթ. Մեծ Բրիտանիայի Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցի ռեժիսուրայի ֆակուլտետի դեկանն է եղել: Ի լրումն` Անջեյ Վայդայի կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի համահիմնադիրն է և գլխավոր դասախոսներից մեկը, դպրոց, որը Վարշավայում իր դուռը բացեց ուսանողների առաջ 2002-ին:

Ֆիլմացանկ

Ինչպես երկնքում (1967), Կամուրջ ճանապարհների վրա (1967), Անատոմիայի դաս (1968), Փորձեր (1969), Երկար ստվերներ (1972), Մյուսների պես ճամփորդներ (1969, հ/ֆ, կ/մ), Բաժանումներ և վերադարձներ (1973, հ/մինի սերիալ), Զատիկ (1974, հ/ֆ), Ձյունից էլ ճերմակ (1975, հ/ֆ, կ/մ), Մղձավանջներ (1978), Տնտեսը (1979, հ/ֆ), Երկյուղներ (1981), Փախուստ ՙԱզատություն՚ կինոթատրոնից (1990), Դավաճանության ժամանակը (1997), Վեյսեր (2000)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն