Ֆիլմեր

Երեցյան Առնո, Վրեժ Սեւակ, Առաքելյան Հարութ, Չաքմաքյան Լիզա

Վերադարձ
Երեցյան Առնո, Վրեժ Սեւակ, Առաքելյան Հարութ, Չաքմաքյան Լիզա

Առնո Երեցյան (ծն. 1976)
Ռեժիսոր, ձեւավորող նկարիչ, արտադրության դիզայներ եւ նկարահանման հրապարկի ձեւավորող: 1976-ին ընտանիքով հաստատվել է Գլենդեյլում (Կալիֆորնիա): Արժանացել է կինոյի եւ վիդեոյի, արտադրության թեկնածուի աստիճանի Սանտա Կրուսի Կալիֆորնիայի համալսարանում: Նկարահանել է ութ կարճամետրաժ տեսաֆիլմ եւ երկու կարճամետրաժ կինոնկար:

Ֆիլմոգրաֆիա
Վերականգնված ստրուկ (1993), Կես դատարկ, կես լիքը (1997):

Սեւակ Վրեժ
Ուսանել է Դիզայնի արվեստի կենտրոն քոլեջում: Արժանացել է արվեստների թեկնածուի աստիճանի հեռուստատեսության եւ կինոյի ռեժիսուրայի բնագավառում: Արվեստի կենտրոնում ուսանելիս նկարահանել եւ արտադրել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր եւ գովազդներ:

Ֆիլմոգրաֆիա
N4 (2000).

Հարութ Առաքելյան (ծն. 1976, Ռոդ Այլենդ)
Իրանահայ ընտանիքի զավակ: 1988-ին ընտանիքով հաստատվել է Կալիֆորնիայում: 1999–2000 թթ. աշխատել է Լոս Անջելեսի կինոփառատոնի ծրագրերի հանձնախմբում: 1999–2002 թթ. եղել է MediaTrip.com-ի տեսաարտադրանքի համակարգողը:

Ֆիլմոգրաֆիա
Շախմատի մրցախաղ (2000), Պասկուալի ուղեւորությունը (2002):

Լիզա Չաքմաքյան
Արժանացել է արվեստների թեկնածուի աստիճանի հեռուստատեսության եւ կինոյի ռեժիսուրայի բնագավառում: Աշխատանքները վերաբերվում են շարժվող պատկերի եւ ճարտարապետության հարաբերակցությանը:

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն