Ֆիլմեր

Բացահայտված անմեղ ստեր

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2012
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Բացահայտված անմեղ ստեր
Պրոդյուսեր(ներ) Յոավ Ռոե, Աուրիթ Զամիր, Յանյա Կրալ
Ռեժիսոր Մայա Քենիգ
Սցենարի հեղինակ(ներ) Մայա Քենիգ, Դանա Դիման
Օպերատոր Իթայ Վինոգրադ
Երաժշտությունը` Ուդի Բերներ
Հնչյունային ձևավորող` Միխայել Գուրևիչ
Մոնտաժող` Օր Բեն Դավիդ
Նկարահանվել են` Գուր Բենթուիչ, Էլյա Ինբար, Ցահի Գրադ, Արադ Յենի, Սալիթ Աչի-Միրիամ, Սիմոն Միմրան, Սիգալ Արադ Ինբար
 

Սինոփսիս

Տարիներ շարունակ հորից առանձին ապրող Լիբիին` մի ինքնամփոփ, բայց սուր մտքի տեր դեռահասի, ուղարկում են Իսրայել` հոր հետ բնակվելու: Նրա գալուստն ու լիբանանյան երկրորդ պատերազմը համընկնում են: Լիբին շուտով հայտնաբերում է, որ հայրը` Շաուլը, մանկամիտ էքսցենտրիկ է և ՙտնից տուն է անում՚, այլ կերպ ասած` անօթևան է: Շաուլը արդյունավետ միտք է հղանում գլխներին տանիք ունենալու համար. նրանք ներկայանում են որպես փախստական Իսրայելի ռմբակոծված հարավային շրջանից և Երուսաղեմում օթևանում մի բարեկեցիկ ընտանիքի հարկի տակ: Վերջապես կարգին տուն-տեղ ընկնելով` Շաուլն ու Լիբին սկսում են կարգավորել հայր-աղջիկ հարաբերությունները, բայց նրանց կեղծ ինքնությունը չի կարող ընդմիշտ գաղտնի մնալ, մանավանդ որ Լիբին դեռահասին հատուկ զայրույթի պոռթկումներ է ունենումª իր կյանք թափանցող ստերին բախվելով:

Մրցանակներ
Միլոշ Մացոուրեկի անվան մրցանակ, Երիտասարդական խաղարկային ֆիլմի հատուկ հիշատակում, Զլինի ԿՓ, Չեխիա

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն