Ֆիլմեր

Ֆերնան Մելգար,

Վերադարձ
Ֆերնան Մելգար,

Ֆերնան Մելգար (ծն. 1961, Տանժեր, Մարոկկո)
Շվեյցարացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և կինոմոնտաժող. Իսպանացի տարագիրների զավակ է, 1963-ից բնակություն է հաստատել Լոզանում: 80-ականների սկզբին ընդհատել է տնտեսագիտական կրթությունը` մի քանի ընկերների հետ Լոզանում Le Cabaret Orwell-ը հիմնադրելու համար, որը շուտով ֆրանսախոս Շվեյցարիայի անդերգրաունդային մշակույթի մեքքան է դարձել: Հետագայում ստեղծել է միջազգային ճանաչման հասած ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ La dolce Vita ռոք խումբը: 1985-ին միացել է Climage-ին` մի կոլեկտիվի, որի անդամն է մինչ օրս, և որի հովանավորությամբ իրականացրել է շուրջ մեկ տասնյակ վավերագրական ֆիլմեր: Մելգարի “Ամրոց” վավերագրական ֆիլմը 11 ՄԿՓ-երի մրցանակների է արժանացել, այդ թվում` “Ոսկե ընձառյուծի” Լոկառնոյում, Մեծ մրցանակի` Թեհրանի վավերագրական ֆիլմերի ԿՓ-ում և “Արծաթե մագնոլիա”-ի` որպես լավագույն սոցիալական վավերագրական ‎ֆիլմ Շանհայի վավերագրական ֆիլմերի “Մագնոլիա” ԿՓ-ում:

Ֆիլմացանկ
Փերֆորմանս Գերմանական թանգարանում (1983), Երևակայական թանգարան (1986), Մերկ մարդը (1987), Հեռուստատեսային տարեգրություն (1990), Փոխում եմ ալիքները, ուրեմն գոյություն ունեմ (1991), Ընտանեկան ալբոմ (1993), Մալիքա (1995), Խաղամոլները (1997), Ներածական դաս (1998), Փոթորիկ C բաժակում (2001), Առաջին օրը (2000-2003, վավեր. ֆիլմաշար), J (2003), Երիտասարդության հովիտը (2005), ԵԼՔ. մեռնելու իրավունք (2005), Ամրոցը (2008), Հատուկ չվերթ (2011):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն