Նորություններ

Կինոլրագրություն առանց սահմանների

Վերադարձ 05 Մայիսի 2008 12:56
Ոսկե Ծիրան Կինոփառատոնի եւ Հայաստանի Կինոգետների եւ Կինոլրագրողների ասոցիացիայի համատեղ սեմինար

Հայաստանում ու տարածաշրջանում կինոլրագրությունը զարգացնելու նպատակով «Ոսկե ծիրան» եւ «Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիան»` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ եւ «Ազգ», «Գոլոս Արմենիի» թերթերի խմբագրությունների համագործակցությամբ, նախաձեռնել են «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագրի իրականացումը£ Այն նպատակ ունի ոչ միայն կարեւորել կինոլրագրության դերը, այլեւ խորացնել կինոյի ասպարեզը լուսաբանող լրագրողների ստեղծագործական կարողությունները, համագործակցել հարեւան երկրների գործընկերների հետ, ծանոթանալ նրանց ձեռք բերած մասնագիտական փորձին£
«Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը կանցկացվի 3 փուլով.
1-ին փուլ. Հայ եւ ռուս կինոքննադատների/կինոլրագրողնորի մասնակցությամբ այս տարվա մայիսին տեղի կունենա եռօրյա սեմինարª «Արդի կինոլրագրության խնդիրներն ու յուրահատկությունները» թեմայով£ Սեմինարը կվարի դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի Մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը:
2-րդ փուլ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ «Ազգ» օրաթերթի համագործակցությամբ հունիսի 30 -ից հուլիսի 10-ը կանցկացվեն դասընթացներ Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կինոլրագրողների համար£ Դասընթացները վարելու են Հոլանդիայից հրավիրված հայտնի կինոլրագրողներ` Փիթեր վան Բյուերենն եւ Անդրե Վարդենբուրգը£ Ծրագրի ավարտին մասնակիցներին հնարավորություն կտրվի լուսաբանել «Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնի աշխատանքները: Հեղինակված նյութերը կհրապարակվեն փառատոնի «Ոսկե Ծիրան» օրաթերթում, որը լույս կընծայվի հուլիսի 13-20-ը, որպես «Ազգ» պարբերականի հավելված£
Այս փուլում դասընթացներն ընթանալու են անգլերենով£
3.-րդ փուլ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ «Գոլոս Արմենիի» թերթի համագործակցությամբ կկազմակերպվի հատուկ մրցույթ «Ոսկե ծիրան» 2008-ը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար: Մրցույթի արդյունքում կպարգեւատրվեն փառատոնը լավագույնս լուսաբանող 3 լրագրողական աշխատանքներ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն «Գոլոս Արմենիի» թերթում` փառատոնի ավարտից հետո:
«Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագրի ղեկավարն է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Հարցերի դեպքում դիմել կինոփառատոնի գրասենյակ հետեւյալ հասցեով` Երեւան, Բայրոնի 5, հեռ. 56 44 84
info@gaiff.am , www.gaiff.am
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն