Ֆիլմեր

Անանուխի կոնֆետ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2007
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Անանուխի կոնֆետ
Պրոդյուսեր(ներ) Գյե-նամ Մյոն, Մակոտո Ուեդա
Ռեժիսոր Չան-դոն Լի
Սցենարի հեղինակ(ներ) Չան-դոն Լի
Օպերատոր Հյոն-գու Քիմ
Նկարիչ Իլ-հյոն Փարք
Երաժշտությունը` Չե-չին Լի
Հնչյունային ձևավորող` Սըն-չհոլ Լի
Մոնտաժող` Հյուն Կիմ
Նկարահանվել են` Յո-չին Քիմ, Քյուն-գու Սոլ, Չուն Սուհ, Սո-րի Մուն
 

Սինոփսիս

Ֆիլմն սկսվում է 1999-ի գարնանից, երբ մի ընտանիքի զբոսախնջույքը փչացնում է ծերունի Յոն-հոն` սպառնալով գնացքի տակ նետվել: Երեք օր ետ գալով` նրան տեսնում ենք կյանքին վերջ տալու համար զենք գնելիս: Բորսայական անհաջող գործարքներից սնանկացած, վաշխառուներից ահաբեկված և անհավատարիմ կնոջից արհամարհված Յոն-հոն ասիական ֆինանսական խառնարանի տիպիկ զոհ է: Նա գնում է հիվանդանոց` մահամերձ նախկին ընկերուհուն տեսության, ու թեև վերջինս անգիտակից վիճակում է, Յոն-հոն նրան նույն անանուխի կոնֆետն է տալիս, որը, սովորաբար, նա է ուղարկել իրեն: Ավելի խորանալով դեպի անցյալ` ականատես ենք դառնում, թե 1994-ի ամռանը Յոն-հոն ինչպես է խուզարկու վարձում` իր անառակ կնոջը հետևելու համար, թեև ինքն էլ կապված է գրասենյակի մի սիրունաես աշխատակցուհու հետ: Իսկ երբ հասնում ենք 1987-ին, ի հայտ է գալիս, որ Յոն-հոն սարսափելի դաժանությամբ աչքի ընկած ոստիկան է եղել:

Մրցանակներ
Բրատիսլավայի ՄԿՓ, 2000 (Ժյուրիի հատուկ մրցանակ), "Մեծ զանգ" մրցանակաբաշխություն, Հարավային Կորեա, 2000 (Լավագույն կինոնկար), Կառլովի Վարիի ՄԿՓ, 2000 (Ժյուրիի հատուկ մրցանակ, NETPAC-ի մրցանակ` Հատուկ հիշատակություն, "Դոն Կիխոտ" մրցանակ):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն