Ֆիլմեր

Ալեքսանդր Սոկուրով

Վերադարձ
Ալեքսանդր Սոկուրով

Ալեքսանդր Սոկուրով (ծն. 1951, Պոդորվիխա, Իրկուտսկի մոտակայք)
Մեծացել է Լեհաստանում և Թուրքմենիայում: 1969 - 1975 թթ.՝ Գորկու համալսարանի պատմության ֆակուլտետում ուսանելու տարիներին, աշխատել է հեռուստատեսությունում, միաժամանակ՝ հեռակայել Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժնում: Նրա դիպլոմային աշխատանքը և 1980 – 85 թթ. "Լենֆիլմում" նկարահանած ֆիլմերը մինչև 1986 թ. չեն ցուցադրվել: 1995-ին Եվրոպական կինոակադեմիայի անդամ է դարձել:

Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Մարիա Վոյնովայի ամառը (1975, վավեր.), Սոնատ Հիտլերի համար (1979, վավեր., կ/մ), Եղերերգ (1986, վավեր.), Իրիկնային զոհաբերություն (1987, վավեր., կ/մ.), Մարդու մենավոր ձայնը (1987), Մոսկովյան եղերերգ (1987, վավեր.), Եվ ոչինչ ավելին (1987, վավեր.), Ցավալի անզգայություն (1987), Մարիա (1988, վավեր.), Խավարման օրերը (1988), Պահիր և պահպանիր (1989), Խորհրդային եղերերգ (1989, վավեր.), Երկրորդ պարունակը (1990), Քարը (1992), Ցածրաձայն էջեր (1993), Հոգևոր ձայներ (1995, վավեր.), Արևելյան եղերերգ (1996, վավեր.), Յուբեր Ռոբեր. երջանիկ կյանք (1996, վավեր.), Մայր և որդի (1997), Հանգույց (1999, վավեր.), Մողոք (1999), Դոլչե (2000), Ճանապարհորդության եղերերգ (2001, վավեր.), Ցուլ (2001), Ռուսական տապան (2002), Հայր և որդի (2003), Արևը (2005), Կյանքի եղերերգ. Ռոստրոպովիչ: Վիշնեևսկայա (2006, վավեր.), Ալեքսանդրա (2007):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն