Ֆիլմեր

Օլաֆ Զաումեր

Վերադարձ
Օլաֆ Զաումեր

Օլաֆ Զաումեր (ծն. 1976, Քասել, Գերմանիա)
Կառավարում և տնտեսություն ուսանելուց հետո կրթությունը շարունակել է Քասելի գեղարվեստի բարձրագույն դպրոցի տեսողական հաղորդակցությունների բաժնում` ՙկինոռեժիսուրա՚ մասնագիտությամբ: Նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը` ՙԽաղաղ ջրերը՚, երազուն երաժշտական կատակերգություն է: Զաումերի մյուս կարճամետրաժը` ՙՓոքրիկ Անաբելան՚, ջերմ ընդունելության արժանացավ գերմանական կինոհանրության շրջանակներում` հաջող փառատոնային երթ ունենալով: Մինչև օրս ստեղծված ֆիլմերում Զաումերը, ռեժիսուրայից բացի, զբաղվել է նաև սցենարով, պրոդյուսերությամբ և մոնտաժով: ՙԻնքնասպանների ակումբը՚ դիպլոմային աշխատանքը նրա առաջին լայնամետրաժ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմացանկ

Խաղաղ ջրեր (2004), Փոքրիկ Անաբելան (2006), Eckis Welt. աշխարհի ամենահին տեսախանութը (2007), Ինքնասպանների ակումբ (2010)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն