Նորություններ

Ազգային կինոյի առաջին «ՀԱՅԱԿԸ» շնորհվեց լավագույններին

Վերադարձ 29 Մարտի 2012 16:33

Մարտի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ամփոփվեցին ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության արդյունքները: Առաջին «Հայակները» շնորհվեցին հետանկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերին և դրանց հեղինակներին:

Ազգային կինոմրցանակաբաշխության հիմնադիրներն են` Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, «Օրանժ Արմենիա» ընկերությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Հայկական կինոյում ունեցած ավանդի համար «Հայակ» մրցանակ շնորհվեց Արտավազդ Փելեշյանին, Սոս Սարգսյանին, Լևոն Աթոյանցին, Արման Մանարյանին և Ալբերտ Մկրտչյանին: Հատուկ մրցանակ տրվեց «Օրանժ Արմենիա» ընկերությանը:

Լավագույն դեբյուտ անվանակարգում մրցանակ ստացավ Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ» ֆիլմով): Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները, «Լավագույն վավերագրական ֆիլմ` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմը: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` «Յարխուշտայի» համար, իսկ Լավագույն կոմպոզիտոր անվանակարգում` Յուրի Հարությունյանին («Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմի համար): Լավագույն նկարիչ անվանակարգում մրցանակը շնորհվեց Վարդան Սեդրակյանին: Լավագույն դերասան ճանաչվեց Միքայել Պողոսյանը («Երևան ջան»), իսկ Լավագույն դերասանուհի` Աննա Էլբակյանը («Որտե՞ղ էիր, մարդ աստծո»): Լավագույն սցենարիստ անվանակարգում մրցանակը շնորհվեց «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին: Լավագույն օպերատոր անվանակարգում մրցանակը տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»), իսկ «Լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման» ֆիլմով): Ժյուրին Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում մրցանակը շնորհեց Վիգեն Չալդրանյանին («Ձայն բարբառոյ»):

http://ncca.am/news/view/article/266

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն