Նորություններ

ՀԹԿՊ ֆիլմերը Նյու Յորքում

Վերադարձ 23 Սեպտեմբերի 2011 18:07
ՀԹԿՊ ֆիլմերը Նյու Յորքում Սեպտեմբերի 23-ին, 2001թ. Նյու Յորքի Հակոբ Գևորգյան կենտրոնում ռեժիսոր, Ոսկե Ծիրան կինոփառատոնի մասնակից և Նյու Յորք համալսարանի շրջանավարտ Չանայ Օզդենը ներկայացրեց Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ ծրագիրը, որը իրականացնում է 2008թ-ից Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը Անադոլու Քյուլթուրի (Թուրքիա)հետ համագործակցությամբ: Արդ, ծրագրի շրջանակներում հայ և թուրք երիտասարդ կինոռեժիսորների հինգ համատեղ ֆիլմ նկարահանվեց: ՀԹԿՊ-ի ֆիլմերը (Գոռ Բաղդասարյանի Հարևանները, Գյուլենգյուլ Ալտինաշի Մի կոռչեք երեխաները, Դիանա Կարդումյանի Գալաթան, Չանայ Օզդենի և Ալտան Բալի Տիկնիկային թատրոնը, Արթուր Սուքիասյանի Աղավնիների վարպետը)ցուցադրվեցին Հակոբ Գևորգյան կենտրոնում, որին հաջորդեց քննարկում:
Լսարանի արձագանքը ոգևորիչ և ներշնջող էր:
Հարկ է նշել, որ ՀԹԿՊ ֆիլմերը ունեցան իրենց պրեմիերան Ստամբուլի միջազգային կինոփառատոնում, 2011թ. ապրիլին, ինչպես նաև Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնում, 2011թ. հուլիսին:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն