Ֆիլմեր

Հեշտ հաղթանակ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2009
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Հեշտ հաղթանակ
Ռեժիսոր Եժի Սկոլիմովսկի
Սցենարի հեղինակ(ներ) Եժի Սկոլիմովսկի
Օպերատոր Անտոնի Նուժինսկի
Նկարիչ Եժի Սկոլիմովսկի
Երաժշտությունը` Անջեյ Տշասկովսկի
Հնչյունային ձևավորող` Միկոլայ Կոմպան-Ալտման
Մոնտաժող` Ալինա Ֆադլիկ
Նկարահանվել են` Եժի Սկոլիմովսկի, Ալեքսանդրա Զավերուշանկա, Քշիշտոֆ Խամեց, Էլժբետա Չիժևսկա, Անջեյ Հերդեր, Տադեուշ Կոնդրատ, Քշիշտոֆ Լիվին, Ստանիսլավ Զաժիկ, Հենրիկ Կլյուբա
 

Սինոփսիս

"Հեշտ հաղթանակի" հերոսի հոգեբանական դիմանկարը Սկոլիմովսկու նախորդ ֆիլմում` "Հատուկ նշաններ"-ում ներկայացվածի շարունակությունն է: Այստեղ Անջեյը 30 տարեկան է, արդեն ավարտել է զինծառայությունը, իսկ համալսարանական ուսումը` կիսատ թողել: Այն աղջկա տխուր դեմքը, որ մի քանի դեր էր խաղում "Հատուկ նշաններ"-ում, մի պահ երևում է էկրանին` հանկարծ անհետանալով. ասես աղջիկը սահում, ընկնում է ընթացող նացքի անիվների տակ, որով Անջեյ Լեշչիցը ճանապարհ է ընկել: Կառամատույցին նա նկատում է մի աղջկա` համալսարանի իր համակուրսեցուն, որը Պլոցկ է եկել իր դիպլոմային աշխատանքը` տաճարի ձևավորումն անելու: Նա խորհուրդ է տալիս Անջեյին մնալ այդ քաղաքում, և մի պահ վարանելուց հետո Անջեյը հետևում է նրա խորհրդին: Պլոցկի արդյունաբերական միավորման կառավարիչն առաջարկում է վերահսկիչ ինժեների պաշտոնը, բայց Անջեյը կարծես խուսափում է, անորոշ պատասխաններ տալիս` նշելով, որ դեռ դիպլոմ չի ստացել, պետք է մտմտա առաջարկի շուրջը և այլն: Մի խումբ ինժեներների ու մասնագետների հետ գործարաններն այցելելիս նա հանդիպում է բռնցքամարտի մի մարզչի և ընդունում "Առաջին քայլը բռնցքամարտում" մրցությանը մասնակցելու առաջարկը: Անջեյը հաղթում է իր առաջին մրցամարտում: Այն գիշերվանից հետո, որն անցկացնում է ընկերուհու հետ, երկուսն էլ հեռանում են քաղաքից. աղջիկը ձախողել է իր ավարտական աշխատանքը, իսկ Անջեյը` տանուլ տվել եզրափակիչ մարտը: Բայց նախորդ մարտում Անջեյին պարտված տղան հետապնդում է նրան` մարտը շարունակելու մտադրությամբ: Անջեյը ցատկում է շարժվող գնացքից և դուրս գալիս ռինգ, մինչդեռ լսում է լոկ բարձրախոսի ձայնը, որը հայտարարում է, թե Լեշչիցը հաղթել է առանց մարտի, քանի որ հակառակորդը չի ներկայացել: Նրա մրցանակներն են մի ռադիոընդունիչ և ձեռքի ժամացույց` ևս մեկը` ի հավելումն ժամացույցների այն հավաքածուի, որ ստացել է "Առաջին քայլը բռնցքամարտում" մրցության բազմաթիվ մարտերում հանդես գալով: Եվս մի քաղաք, ուրիշ պատահական ծանոթություն, սեր կամ ատելության այն աղջկա հանդեպ, որը մեղավոր է նրան համալսարանից վտարելու համար, գրեթե տարտամ հուշեր (աղջկա դեմքը), և այժմ` բռնցքամարտի դատարկ դահլիճ ու մի հակառակորդ, որը դիտավորյալ չի ներկայացել մարտին, բայց հիմա հայտնվել ու առաջարկում է, թե պետք է մրցանակները կիսեն: Նա ուժեղ է, անպայման կհաղթեր, ուրեմն էլ ինչո±ւ ընդհանրապես մարտնչեր: Իսկ հիմա եկել է իր հասանելիքը ստանալու: Դեռ շատ քաղաքներ ու մրցամարտեր կան առջևում… Լեշչիցը ծանր հարված է հասցնում նրան, սկսում են կռվել: Անջեյն ընկնում է հատակին:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն