Ֆիլմեր

Օազիս

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2007
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Օազիս
Պրոդյուսեր(ներ) Գյե-նամ Մյոն, Չոն Չեյ, Մին-չոլ Լի
Ռեժիսոր Չան-դոն Լի
Սցենարի հեղինակ(ներ) Չան-դոն Լի
Օպերատոր Յոն-թեք Չոյ
Նկարիչ Չում-հի Շին
Երաժշտությունը` Չե-չին Լի
Հնչյունային ձևավորող` Սըն-չոլ Լի
Մոնտաժող` Հյուն Կիմ
Նկարահանվել են` Քյուն-գու Սոլ, Սո-րի Մուն, Նե-սան Ահն, Սըն-վան Ռյու, Քվի-Չուն Չու, Չին-գու Քիմ, Բյուն-հո Սոն, Գա-հյուն Յուն, Մյոն-շին Փարք, Քյուն-գըն Փարք
 

Սինոփսիս

Դրաման սկիզբ է առնում այն օրը, երբ Չոն-դուն` մտավոր արատներով մի երիտասարդ, ազատ է արձակվում բանտից: Նա իսկույն ևեթ նորից է ձերբակալվում` չկարողանալով ռեստորանային հաշիվը վճարել, և եղբայրը իր երաշխավորությամբ ազատում է նրան, օգնում, որ սպսավորի աշխատանք ու կացարան գտնի: Չոն-դուն ի սկզբանե բանտարկվել է մի ծերուկի մեքենայի տակ գցելու և փախչելու հանցանքի համար, որ տեղիք է տվել մահվան: Մի օր նա այցի է գնում զոհի ընտանիքին և հանդիպում Գոն-չուին` այդ մարդու անդամալույծ դստերը: Չարաբաստիկ առաջին հանդիպումից հետո նրանց միջև աներևակայելի սիրային պատմություն է սկսվում, որն ի հայտ է բերում երկուսի ընտանիքների անսրտությունն ու անհարմար գաղտնիքները:

Մրցանակներ
Վենետիկի ՄԿՓ, 2002 (Ռեժիսորական աշխատանքի հատուկ մրցանակ, Մարչելլո Մաստրոյաննիի անվան մրցանակ, FIPRESCI-ի մրցանակ, SIGNIS-ի մրցանակ), Բերգենի ՄԿՓ, 2002 (Ժյուրիի մրցանակ` Պատվավոր հիշատակություն), Վանկուվերի ՄԿՓ, 2002 (Առաջնորդ Դեն Ջորջի մարդասիրական մրցանակ), Բեք Սանի արվեստի մրցանակբաշխություն, Հարավային Կորեա, 2003 (Լավագույն ռեժիսոր), Կաստելլինարիայի Երիտասարդական կինոյի ՄԿՓ, 2003 (ՙԵրեք ամրոց՚), Գարդանի ԿՓ, 2003 (Հանդիսատեսների մրցանակ), Սիեթլի ՄԿՓ, 2003 (ՙՈսկե տիեզերական սայրաձող" մրցանակ` Լավագույն դերասան, լավագույն դերասանուհի), "Անկախ ոգի" մրցանանակաբաշխություն (Lավագույն արտասահմանյան ֆիլմ):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն