Ֆիլմեր

Լուիջի Մանյի

Վերադարձ
Լուիջի Մանյի

Լուիջի Մանյի (ծն.1928, Հռոմ)
Կինոռեժիսոր, սցենարիստ և գրող Լուիջի Մանյին իր առաջին ֆիլմն ստեղծելուց առաջ աշխատել է էստրադային ժանրում` որպես տեքստերի հեղինակ, իտալական երաժշտական կատակերգության հայրեր Գարինեի ու Ջովաննինիի հետ: Նրա առաջնեկը կինոյում 1968-ին նկարահանված ՙՖաուստինա՚ լիամետրաժ ֆիլմն էր` յուրատեսակ մյուզիքլ, որտեղ ակնհայտ է Գարինեիի և Ջովաննինիի ազդեցությունը: Հաջորդ` ՙՀանուն Աստծու՚ ֆիլմում (1969) գծագրվում են Մանյիի գործերի արտահայտիչ առանձնահատկությունները, գործեր, որ միշտ կատակերգության ու ողբերգության, ֆարսի ու մելոդրամի սահմանագծին են, իսկ սյուժեն ծավալվում է ժամանակակից իրադարձություններից կամ պատմական կերպարներից ներշնչված միջավայրում: Նրա նախընտրած թիրախներից մեկը պապական Հռոմն է, և ՙՏոսկա՚ (1973), լավագույն սցենարի համար ՙԴոնատելլոյի ՙԴավթի՚ արժանացած ՙՀանուն թագավոր Պապի՚ (1977), ՙՀրաձիգներն են գալիս՚ (1980), ՙԱնկախ ժողովրդի անունից՚ (1990) և ՙԿարբոնարուհին՚ (2000) ֆիլմերը այդ թեմայի արտացոլումներն են: 1983-ից Մանյին սկսեց աշխատել փոքր էկրանի համար: Նրա ՙԳեներալը՚ (1986) մինիսերիալում պատկերված են Գարիբալդիի և Կավուրի հարաբերությունները: Իսկ 1995-ին Մանյին հրատարակեց ՙՄանկության ոսոխները՚ վեպը, որը, նույն տարում էկրանավորվելով, նրան բերեց երկրորդ ՙԴոնատելլոյի ՙԴավիթը՚` լավագույն սցենարի համար: Միևնույն 1995-ին Վենետիկի ՄԿՓ-ում Մանյիին շնորհվեց Իտալիայի կինոլրագրողների միավորման Պիետրո Բիանկիի անվան մրցանակը: 2008-ին, ծննդյան 80-ամյակի առթիվ, նա արժանացավ ՙԴոնատելլոյի ՙԴավիթ՚ հատուկ մրցանակի:

Ֆիլմացանկ (ընտրանի)
Ֆաուստինա (1968), Տիրոջ տարին (1969), Սկիպիոն Աֆրիկացին (1972), Տոսկա (1973), Բաբուինների կյանքը (1974), Տիկնայք և պարոնայք, բարի գիշեր (1976), Տարօրինակ պատահարներ (ՙՇվեդական ձիուկը՚ նովելը, 1976), Հանուն թագավոր Պապի (1977), Հրաձիգներն են գալիս (1980), Տասն իտալացի ռեժիսոր, տասն իտալական պատմություն (ՙԿամպո դե Ֆիորեի արկածը՚ մասը, 1983, հ/ս), Լավ եղեք, եթե ի վիճակի եք (1984), Գեներալը (1987, մինի հ/ս,) Երկրորդ Պոնտացի Պիղատոսը (1987), Կինո (1988, հ/ֆ), Ով արքա (1989), Անկախ ժողովրդի անունից (1990), Մանկության ոսոխները (1995), Ոճական վարժանքներ (ՙԱրևաշող մայիս էր՚ նովելը, 1996), Կարբոնարուհին (2000), Պասկինոյի գիշերները (2003, հ/ֆ)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն