Նորություններ


Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Գայե Գյուրսելը, Դուրուկան Օրդուն, Սարգիս Սերոբյանը, Օսման Կարակոջը, և Էրդալ Կիրիկը:
Սարգիս Սերոբյանը, որը ֆիլմում խաղում է Անդրանիկի դերը, Ակոս երկլեզվյան շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիրն է: Ֆիլմի աշխատանքներին ներգրավված էին նաև Լուսին Դինքն ուՍերա Դինքը` որպես ֆիլմի ռեժիսորի օգնական և դիզայներ:
Ֆիլմը անդրադառնում է Թուրքիայում թուրքա-քրդական լարված իրադրությանը: Այն պատմում է երիտասարդ էթնոերաժշտագետ Սումրուի մասին, որը մեկնում է Ստամբուլից գիտահետազոտական նպատակով: Սակայն ճանապարհորդությունը սպասվածից շատ ավելի երկար է տևում: Սումրուն երեք ամիս ապրում է Դիարբաքիրում, որտեղ էլ բախվում է իր իսկ անցյալում թաղված հիշողություններին:
Ֆիլմը Թուրքական, Գերմանական և Ֆրանսիական արտադրություն է:
Հարկ է նշել, որ 6-րդ Ոսկե Ծիրանում Օզջան Ալփերը արժանացել է հատուկ մրցանակի իր "Աշուն" առաջին խաղարկային ֆիլմի համար: 8-րդ Ոսկե Ծիրանում նա եղել է Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի անդամ:
Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ