Նորություններ

Վիլյամ Սարոյանի հարյուրամյա հոբելյանը "Ոսկե ծիրանի" շրջանակներում

Վերադարձ 17 Հուլիսի 2008 19:09
Վիլյամ Սարոյանի հարյուրամյա հոբելյանը "Ոսկե ծիրանի" շրջանակներում Հուլիսի 17-ին, "Մոսկվա" կինոթատրոնում, Սարոյանի հարյուրամյա հոբելյանի առիթով, ցուցադրվեց Վիլյամ Սարոյանի նկարահանած "Լավ գործ" ֆիլմը եւ իր սցենարով նկարահանված` "Մարդկային կատակերգությունը" : Սարոյանական երեկոյի բացմանը ներկա էին Սարոյանի եղբոր տղան` Միացյալ Նահանգներից Հենք Սարոյանը, ով նույնպես կինոռեժիսոր Է, եւ հայտնի սարոյանագետ ԱՄՆ-ից Տիգրան Գույումջյանը: Ֆիլմի ցուցադրումից առաջ Տիգրան Գույումջյանը հանդիսատեսին ներկայացրեց Սարոյանի "կինոպատմությունը" եւ թե ինչ խոչընդոտների է հանդիպել աշխարհահռչակ գրողը այդ ճանապարհին:
Իր ստեղծագործական կյանքն սկսելով Հոլիվուդի ոսկեդարի ժամանակաշրջանում` ամերիկահայ մեծանուն գրողը որոշակի համագործակցություն է ունեցել կինոարվեստի հետ: Վիլյամ Սարոյանը հանդես է եկել նաև որպես կինոքննադատ և կինոբեմադրիչ։
1941թ.-ի վերջին Metro Goldwyn Mayer կինոստուդիայի տնօրեն Լուիս Մեյերը դիմեց Սարոյանին` առաջարկելով մի ֆիլմի սցենար գրել, որը բարոյապես կամրապնդեր Ճապոնիայի դեմ մղված պատերազմի ցնցումից տառապող ամերիկացիներին : Կարճ ժամանակմիջոցում Սարոյանը գրեց "Մարդկային կատակերգություն" սցենարը : Լուիս Մեյերը ֆիլմի իրավունքները գնեց 60 000 դոլարով, ինչը առասպելական գին էր այդ ժամանակների համար : Սարոյանը վստահ էր, որ ֆիլմի ռեժիսորն ինքը կլինի, սակայն Մեյերը չի համաձայնում` պատճառաբանելով, որ նա երբևէ ֆիլմ չի նկարահանել: Սարոյանը պնդում է իրեն հնարավորություն տալ փորձել`առաջարկելով տրամադրել իրեն երեք օր և համապատասխան տեխնիկա : Մեյերը համաձայնվում է, և երեք օր անց Սարոյանը Մեյերին է ներկայանում բոլորովին նոր սցենարով, որի հիման վրա նկարահանում է "Լավ գործ" կարճամետրաժ ֆիլմը:
Այդուհանդերձ` Մեյերը հրաժարվում է Սարոյանին թույլ տալ նկարահանել "Մարդկային կատակերգությունը"` այն հանձնելով ռեժիսոր Քլարենս Բրաունին։
Սարոյանը, կարճ ժամանակ անց, նույն սցենարի հիման վրա գրում իր թերևս ամենանշանավոր վեպը` "Մարդկային կատակերգությունը" : Գիրքը լույս է տեսնում 1943-ին : Ճակատագրի հենգնանքով 1943-ին Սարոյանը "Օսկար" շահեց "Մարդկային կատակերգություն ֆիլմի" լավագույն սցենարի համար:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն