Ֆիլմեր

Օզքան Ալփեր

Վերադարձ
Օզքան Ալփեր

Օզջան Ալփեր (ծն. 1975, Հոփա, Արդվին, Թուրքիա)
Թուրք ռեժիսոր և սցենարիստ, հայկական ծագում ունի: Ստամբուլի համալսարաում ֆիզիկա և գիտության պատմություն է ուսանել: 1996 - 2000 թթ. մասնակցել է Միջագետքի մշակութային կենտրոնի և Նազիմ մշակույթի տան կինոսեմինարներին: 1997-ից աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ և արտադրության մենեջեր տարբեր ֆիլմերում: Նկարահանել է մի քանի կարճանետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը` "Աշունը", մրցանակներ է շահել Լոկառնոյի, Թբիլիսիի, Սոֆիայի, Անկարայի ՄԿՓ-երում, իսկ Երևանի "Ոսկե ծիրան" ՄԿՓ-ում արժանացել Ժյուրիի հատուկ մրցանակին և FIPRESCI-ի պարգևին:

Ֆիլմացանկ
Մամի (2001), Ճանապարհորդություն գիտնականի հետ ժամանակի միջով (2004), Ռապսոդիա և մելամաղձ Տոկայ քաղաքում (2005), Աշուն (2008), Ապագան ձգվում է հավերժ (2011):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն