Նորություններ

ԿԻՆՈԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ, 5-8 ՀՈՒԼԻՍ, 2012, ԵՐԵՎԱՆ

Վերադարձ 06 Հուլիսի 2012 12:05
ԿԻՆՈԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ, 5-8 ՀՈՒԼԻՍ, 2012, ԵՐԵՎԱՆ

"Ռեժիսորներ առանց սահմանների" (ՌԱՍ) Արևելյան գործընկերության ծրագիրը "Ոսկե ծիրան" Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպում է "Կինոլրագրություն առանց սահմանների" (ԿԱՍ) գործնական պարապմունքներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից և Ուկրաինայից կինոլրագրողների, կինոքննադատների և ուսանողների համար։ Գործնական պարապմունքներն իրականացվում են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ։

"Կինոլրագրություն առանց սահմանների" ծրագիրը ՌԱՍ արևելյան գործընկերության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է "Ոսկե ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերներ INTERFILM-ի (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոնի (Վրաստան) և INTERNEWS-ի (Հայաստան) կողմից:

Դիմումներ ներկայացնելու հայտարարությունը տրվել էր մայիսի 21-ին՝ հունիսի 10-ն ունենալով վերջնաժամկետ։ 19 դիմում էր ներկայացվել Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից և Ուկրաինայից։ Դիմումները քննել են հայ և միջազգային կինոլրագրողներից և քննադատներից կազմված հանձնախումբը։

Եռօրյա պարապմունքները կանցկացվեն Երևանում հուլիսի 5-8-ին։ Մասնակիցները կմնան ողջ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի ընթացքում (8-15 հուլիս) և հնարավորություն կունենան համագործակցել փառատոնի օրաթերթի եւ կայքի հետ՝ գրելով փառատոնի միջոցառումների մասին, այդ թվում՝ անդրադարձ կատարելով "Ռեժիսորներ առանց սահմանների" համատեղ արտադրության ֆորումին և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին՝ որպես փառատոնի ժամանակ անցկացվող հիմնական տարածաշրջանային կինոարդյունաբերության միջոցառումներ։

Պրոֆեսիոնալ կինոքննադատ Պետեր վան Բուերենը (Նիդեռլանդներ) կներկայացնի կինոլրագրության և կինոքննադատության տեսությունը և պրակտիկան։ Փառատոնի օրաթերթի խմբագիր Ռոնալդ Ռովերսը (Նիդեռլանդներ) կներկայացնի փառատոնի կինոխոսականներին և օրաթերթի աշխատանքին առնչվող տարբեր հարցեր։

Կինոլրագրություն առանց սահմանների (ԿԱՍ) գործնական պարապմունքների մասնակիցներն են Անի Հարությունյանը, Լիլիթ Պետրոսյանը, Նանե Սահակյանը, Արմեն Շախկյանը, Արթուր Վարդիկյանը (Հայաստան), Ալյոնա Սոյկոն, Մարիա Ժարնիկովան (Բելառուս), Մագդա Գոգոլաշվիլին (Վրաստան), Անաստասյա Կոստիշանուն (Մոլդովա) և Օլեգ Շինկարենկոն (Ուկրաինա):

Դասընթացների բացումը կկատարվի հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին, Անի Պլազա հյուրանոցի Գառնի սրահում և բաց կլինի լրատվամիջոցների համար։

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն