Նորություններ

Ազատությունը մեր մեջ

Վերադարձ 11 Հուլիսի 2011 12:00
Ազատությունը մեր մեջ

“Շատ մարդիկ խոսում են ազատությունից, բայց չեն հասկանում, որ այն մեր մեջ է”,- այս խոսքերով սկսեց “Ես ազատ եմ” ֆիլմի ռեժիսոր Անդրեա Ռոգոնն իր հանդիպումը լրագրողների հետ: Դեռ մանկուց հետաքրքրված և հիացած լինելով Չէ Գևարայով և հեղափոխական մտքերով` ռեժիսորը որոշել է սովորել Կուբայում, այնուհետև` ֆիլմ նկարահանել այնտեղի մարդկանց և ապրելակերպի մասին:

“Կուբայի ժողովուրդը ինձ հետ անկեղծանում էր, սակայն երբ միացնում էի տեսախցիկը ամեն ինչ փոխվում էր: ֆիլմի նկարահանումների ընթացքում ես հասկացա, որ այս մարդկանց համար “ես ազատ եմ” հասկացությունը շատ կարևոր է, սակայն այս զգացողությունը հսատկ քայլեր է ենթադրում”,- ասաց նա:

Ռեժիսորը նշում է, որ իր համար ևս ազատությունը շատ կարևոր հանգամանք է, սակայն պետք է պայքարել դրա համար. նույնիսկ բանտում կարելի է ազատ լինել, եթե հոգիդ ազատ է:

“Շատ մարդիկ են խոսում ազատությունից, սակայն այդ ազատությունը ամենևին էլ պայմանավորված չէ կյանքի փոփոխությունների հետ. կա մի կարևոր բան` ազատությունը մեր մեջ է: Երբ մարդիկ իսկապես ազատ են, մյուսները կարող են իրենցից վախենալ”,- ասաց Ռոգոնը:

Ռեժիսորը կարևորեց այն փաստը, որ ֆիլմը դիտողները ինչ-որ տեղ կարող են պատկերացնել և հասկանալ Կուբան և այնտեղ ապրող մարդկանց:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն