Ֆիլմեր

Սեպտեմբերներ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Սեպտեմբերներ
Պրոդյուսեր(ներ) Լորիս Օմեդես
Ռեժիսոր Կառլես Բոշ
Սցենարի հեղինակ(ներ) Կառլես Բոշ
Օպերատոր Դավիդ Ֆերնանդես Միրալյես, Վալտեր Օխեդա
Երաժշտությունը` Գորկա Բենիտես
Հնչյունային ձևավորող` Խուան Սանչես Կուտի
Մոնտաժող` Էռնեստ Բլասի, Անա Ռուբիո
Նկարահանվել են` Խոսե Անտոնիո Գարդոկի, Խուրիգ Կլիմենկո, Էստեֆանիա Մաեստրե և ուրիշներ
 

Սինոփսիս

Ամեն տարվա սեպտեմբերին Մադրիդի Սոտո դել Ռեալ բանտը երգի փառատոն է անցկացնում: Մասնակիցները տարբեր բանտերի կալանավորներ են: Հենց նրանք էլ ֆիլմի հերոսներն են: Փառատոնը միայն ելակետն է: Ապա այս չորս տղամարդն ու չորս կինը վերադառնում են իրենց բանտային առօրյային և մեզ թույլ տալիս մուտք գործել իրենց կյանքի ու անձնական հարաբերությունների աշխարհը: Սերը կամ դրա բացակայությունը այն հիմնական լեզուն է, որը հնարավորություն է տալիս հանդիսատեսին հասկանալու ուղղիչ տան աշխարհը: Ընդգրկելով մեկ տարի` սեպտեմբերից սեպտեմբեր, մի փառատոնից մինչև մյուսը, ֆիլմը ներկայացնում է նրանց սիրո պատմությունները, թե ինչպես են դրանք զարգանում կամ ավարտվում:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ (Մայամիի ՄԿՓ, 2007), ժյուրիի հատուկ մրցանակ (Մալագայի իսպանական կինոյի փառատոն, 2007):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն