Ֆիլմեր

Ալեքսանդր Անդրանիկյան

Վերադարձ
Ալեքսանդր Անդրանիկյան

Ալեքսանդր Անդրանիկյան

Ալեքսանդր Անդրանիկյանը միջազգային ճանաչման է հասել որպես հեռուստատեսային գովազդի, երաժշտական հոլովակների և անիմացիայի ռեժիսոր: Սցենարիստների և ռեժիսոների մոսկովյան բարձրագույն դասընթացն ավարտելուց հետո Անդրանիկյանը, ոգեշնչվելով անիմացիայի ընձեռած անսահմանափակ հնարավորություններից, իր կարիերան սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր: 1987-ին նրա նկարահանած «Երեկոյից երեկո»-ն  Գլխավոր մրցանակի է արժանացել Կիևի «Երիտասարդություն» ՄԿՓ-ում՝ որպես լավագույն անիմացոին կինոնկար: Դրանից հետո Անդրանիկյանը վերադարձել է Մոսկվա, որտեղ սկսել է զբաղվել գովազդ և երաժշտական տեսահոլովակներ նկարահանելով: Նրա առաջին տեսահոլովակը՝ «Ծաղիկները», անիմացիայի և կենդանի շարժման մի նուրբ համադրություն, մեծ հաջողության է արժանացել և մի շարք մրցանակներ բերել: Այնուհետև Անդրանիկյանը գործունեություն է  ծավալել ամերիկյան շուկայում, որտեղ հանդիպել է պրոդյուսեր Մարկ Զանդերին և այլ երաժշտական  տեսահոլովակներ նկարահանել: Փորձառու ռեժիսորը հայտնի է գովազդի բնագավառում իր հեղինակած ավելի քան հարյուր հեռուստատեսային հոլովակներով: Վերջին տարիներս Անդրանիյանը սկսել է հետաքրքրվել նաև կինոյով: Նա գրել է չորս խաղարկային սցենար, նկարահանել  «Հոկտեմբերյան մառախուղ» կարճամետրաժ ֆիլմը, որը ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի Կարճամետրաժ ֆիլմերի անկյունում և ընդգրկվել է Նյու Յորքի Big Apple ԿՓ-ի մրցութային ծրագրում: Սեփական սցենարով Անդրանիկյանը նկարահանել և թողարկել է «Այդ ամբողջ ջեմը»: Սերը կինոյի հանդեպ Ալեքսանդր Անդրանիկյանի արյան մեջ է: Նա ծնվել է Մոսկվայում,  կինեմատոգրաֆիստների ընտանիքում: Պապը՝ Ալեքսանդր Իվանովը, ռուսական անիմացիայի հիմնադիրներից է: Ալեքսանդրը ծանոթացել է կինոաշխարհին հոր՝ հայտնի կինոնկարիչ Ստեփան Անդրանիկյանի շնորհիվ:

 

Ֆիլմացանկ

Վերամշակման իրավունք (1994), Հրավառություն (1999), Հոկտեմբերյան մառախուղ (2009), Այդ ամբողջ ջեմը (2015):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն