Ֆիլմեր

Էնիս Ռիզա

Վերադարձ
Էնիս Ռիզա

Էնիս Ռիզա (ծն. 1948, Անկարա, Թուրքիա)
Սոցիոլոգիա և բանասիրություն է ուսանել Անկարայի Հաչեթեփե համալսարանում: 1969-ին, ՙԵրիտկինո՚ խմբի շրջանակներում, սկսել է աշխատել վավերագրական և կարճամետրաժ կինոյի ասպարեզում 1972-ին նրա երկու խաղարկային և երկու վավերագրական աշխատանքները զանազան արձագանքեր են գտել արտասահմանում ցուցադրվելուց հետո: Լուսանկարչությունը նրա հետաքրորությունների մեկ այլ ոլորտն է: Ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: 70-ականներից անընդմեջ վավերագրական ֆիլմեր է նկարահանում: 1978-86 թթ. աշխատել է Սյուհա Արընի հետ: 1987-ին հիմնել է VTR Film Directing-Research & Production կինոընկերությունը, որտեղ ռեժիսոր է` աշխատելով գործադիր պրոդյուսեր Նալան Սաքըզլըի հետ: 1996-ին մասնակցել է Թուրքիայի Վավերագրողների ընկերակցության ստեղծմանը, վարչության խոսնակն ու նախագահն է: Նաև սոցիալական, մշակութային և գեղարվեստական գործերի և վավերագրական ֆիլմերի Babil ընկերակցության համահիմնադիրներից է: Այժմ
վավերագրական կինո է դասավանդում Մարմարայի համալսարանում:

Ֆիլմացանկ
Ստամբուլի երեխաները (1997), Հանրապետության երազանքները (1998), Երկիրը, որի համար ողբում էի (1999), Անատոլիական ժառանգություն (2000), Թախիծ... պառակտվածության հայրենիք (2011), Աթաթուրքն Իզմիրում (2003), Փողոցում (2004), Նոր հայրենիք գտնելով (2006), Մոխրից հառնածը (2007), Ծնունդը, հարսանիքն ու մահը՝ վեց լեզուներով (2007), Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոևսկի գտա (2011), Ժամանակի պահապանը (2012):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն