Ֆիլմեր

Խելոք մնա

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2009
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Խելոք մնա
Պրոդյուսեր(ներ) Մարիան Սլո
Ռեժիսոր Ժյուլիետ Գարսիա
Սցենարի հեղինակ(ներ) Ժյուլիետ Գարսիա
Օպերատոր Ժյուլիեն Հիրշ
Նկարիչ Օրետ Լըռուա
Երաժշտությունը` Քասփեր Վինդինգ
Հնչյունային ձևավորող` Յոլանդ Դըկարսեն
Մոնտաժող` Կատրին Վիլպու
Նկարահանվել են` Անայիս Դըմուստյե, Բրյունո Տոդեսկինի, Նադ Դյո, Ալեքսանդրա Ֆլայշեր, Ստեֆան Շիվոլ
 

Սինոփսիս

Էվը` մի երիտասարդ աղջիկ, գալիս է բուրգունդական գյուղ, որտեղ գործ են առաջարկել` փռի հացը բաժանել: Բայց մինչ նա ամեն օր անցնում-դառնում է գյուղական ճամփաներով, շրջապատի մարդիկ ու բնապատկերները կարծես ավելի ու ավելի մեծ խորհրդանշական իմաստ են ստանում: Հետզհետե ակնհայտ է դառնում, որ Էվը աշխատանքի համար չի եկել, այլ` իր սիրեցյալին գտնելու: Նա լրտեսում է փոքր երեխա ունեցող մի ամուսնացած մարդու: Ամեն անգամ, երբ Էվը հանդիպում է նրան, մենք ավելի ենք մոտենում ճշմարտությանը: Այդ մարդը` Էվի սիրեցյալը, աղջկա հայրն է: Նա այլևս գործ չունի դստեր հետ: Էվը խելոք աղջիկ է եղել, միշտ կատարել է հոր ասածները: Իսկ նրա ասածն իր հետ քնելն էր: Վերջիվերջո, Էվը կառչում է հոր հետ սիրային կապ ունենալու երազանքին. մի կապ, որ, ըստերևույթին, հայրն է խոստացել, կապ, որ ապա•այում պիտի ուժեղ ու գեղեցիկ դարձներ նրանց: Բայց ապագան արդեն եկել է:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն