Նորություններ

Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցիացիայի մրցանակը “Ոսկե Ծիրան”-ին

Վերադարձ 18 Հուլիսի 2009 15:27
Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցիացիայի մրցանակը “Ոսկե Ծիրան”-ին

Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցիացիան (Hollywood Foreign Press Association) “Ոսկե ծիրան”-ին շնորհել է մրցանակ, որը կինոլրագրողների և կինոքննադատների այս հեղինակավոր կազմակերպության արժանի գնահատականն է հայաստանյան միջազգային կինոփառատոնին: Ասոցիացիան առաջին անգամ էր ներկայանում “Ոսկե Ծիրան”-ին և այս մրցանակով ճանաչում է փառատոնի միջազգային հեղինակությունը և բարձր վարկանիշը:

Մրցանակը “Ոսկե Ծիրան”-ի տնօրեն Հարություն Խաչատրյանին հանձնեց Հոլիվուդի միջազգային մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի անդամ Յորան Կոհանան: “Մեր ներկայացուցիչները ամեն տարի այցելում են խոշորագույն եվրոպական փառատոներ` Վենետիկ, Կանն, Բեռլին, բայց մենք նաև փորձում ենք ընդլայնել զարգացող և խոստումնալից փառատոների շրջանակը: Շատ էինք լսել “Ոսկե Ծիարն”-ի մասին, այսօր այստեղ ենք և հիացած ենք, ուզում ենք այս մրցանակով շեշտել հայկական փառատոնի հաջողություններն ու կարևությունը”, - ասաց նա:

Hollywood Foreign Press Association-ը հիմնադրվել է 50-ականների սկզբին և այսօր հայտնի է կինոյի ասպարեզում շնորհվող հեղինակավոր Golden Globe մրցանակով, որն ամեն տարի առանձնացնում է տարվա լավագույն ֆիլմերն ու դերասաններին:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն