Նորություններ

"Արդի կինոլրագրության խնդիրներն ու յուրահատկությունները".

Վերադարձ 05 Մայիսի 2008 13:01
Սեմինար լրագրողների համար

Մայիսի 9-ից 11-ը, «Ոսկե Ծիրան» 2008 կինոփառատոնին ընդառաջ, Ծաղկաձորի Գրողների Հանգստյան Տանը կկայանա երկօրյա սեմինար` «Արդի կինոլրագրության խնդիրներն ու յուրահատկությունները» թեմայով:
Սեմինարին կմասնակցեն Հայաստանի լրագրողներ, ովքեր հետաքրքրված են կինոյով և ժամանակակից կինոքննադատությամբ:
Սեմինարն անցկացվում է «Ոսկե Ծիրան»-ի «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրի եւ Հայաստանի Կինոլրագրողների եւ Կինոքննադատների Ասոցիացիայի նախաձեռնությամբ: Սեմինարի նպատակն է ներկայացնել համաշխարհային ժամանակակից կինոքննադատության պատկերը, բարձրացնել կինոլրագրության դերը, կարեվորել փառատոնների լուսաբանումը:
Սեմինարը կվարի դոկտոր-պրոֆեսոր, Մոսկվայի Մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը:
Սեմինարի ընթացքում կլինեն նաեւ ֆիլմերի ցուցադրումներ:
Սեմինարը բաց է լուսաբանելու համար: Ծրագիրը լուսաբանող լրագրողների գիշերումը չի ապահովվում:
Լուսաբանել ցանկացողներին խնդրում ենք նախապես տեղեկացնել 56 44 84 հեռախոսահամարով:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն