Նորություններ

Հայկական ֆիլմերը Թուրքիայում

Վերադարձ 10 Նոյեմբերի 2006 17:25
Հոկտեմբերի 6-ից 12-ը Անատոլիայի մշակութային ասոցիացիայի հրավերով Թուրքիայում էր գտնվում "Ոսկե Ծիրան" կինոփառատոնի ծրագրավորող Արծվի Բախչինյանը: Անատոլիայի մշակութային ասոցիացիան նոր հասարակական կազմակերպություն է, որի ծրագրերից մեկն է հայկական ֆիլմերի ցուցադրումը Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում: Այս անգամ ընտրված էր Դիարբեքիրը: Անատոլիայի մշակութային ասոցիացիայի պաշտոնյա Կուբիլայ Օզմենը, լինելով այս տարի Երեւանում, դիմել էր "Ոսկե Ծիրանի" գրասենյակին, խնդրելով աջակցել հայկական ֆիլմերի ցուցադրմանը: Փառատոնի գրասենյակն առաջարկել էր Հարություն Խաչատրյանի երեք ֆիլմ
"Վերադարձ ավետյաց երկիր",  "Վավերագրողը" եւ "Պոետի վերադարձը", ինչպես նաեւ Ալբերտ Մկրտչյանի "Ուրախ ավտոբուսը":
Դիարբեքիրից բացի երկու դասախոսություն եւ ցուցադրումներ տեղի ունեցան Ստամբուլում: Հոկտեմբերի 10-ին հանդիպում տեղի ունեցավ Բողազիչի Համալսարանի Միթհաթ Ալամ կինոկենտրոնում: Դասախոսությունից հետո ցուցադրվեց "Պոետի վերադարձը" ֆիլմը: Հոկտեմբերի 12-ին բոլոր չորս ֆիլմերը ցուցադրվեցին Ստամբուլի Բիլգի համալսարանում: Կարեւոր էր հետաքրքրությունը հայկական կինո նկատմամբ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնագետների շրջանում: Վերջիններիս հետ նաեւ բանակցում էինք հետագա համագործակցության եւ հայ-թուրքական երկխոսությունը կինոյի օգնությամբ խորացնելու մասին:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն