Նորություններ

Արտասովոր մամուլի ասուլիս "Ոսկե ծիրանում"

Վերադարձ 19 Հուլիսի 2008 18:26
Արտասովոր մամուլի ասուլիս "Ոսկե ծիրանում" Հուլիսի 19-ին լրագրողները հանդիպեցին Կանադացի երիտասարդ կինոռեժիսոր Էդ Գաս-Դոնելիի և իր ֆիլմի դերասանների հետ: Էդ Գաս-Դոնելին հայ հանդիսատեսին էր ներկայացրել "Այս հրաշալի քաղաքը", որը կինոռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ասուլիսի ընթացքում կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, իր կարճամետրաժ ֆիլմի համար նկարահանում էր հատված: Ասուլիսի սրահը վերածվել էր կինոտաղավարի, լրագրողներն էլ ակամա հայտնվել էին դերասանների կարգավիճակում: "Իմ ֆիլմն ստիպում է մտածել կյանքի լավ և վատ կողմերի մասին, իմ կերպարները, չնայած որ տառապում են, այնուամենայնիվ փորձում են կյանքը տեսնել նաև իր գեղեցիկ կողմով", - ասաց կանադացի կինոռեժիսոր Էդ Գաս-Դոնելին:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն