Ֆիլմեր

Էդվին

Վերադարձ
Էդվին

Էդվին (ծն. 1980, Սուրաբայա, Ինդոնեզիա)
Ավարտել է Սուրաբայայի Քրիստեն Պետրա համալսարանի գծանկարչական դիզայնի բաժինը: Այնուհետև տեղափոխվել է Ջակարտա` կինո ուսանելու տեղի արվեստի ինստիտուտում և սկսել է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել, բայց 2005-ին թողել է ուսումը: Հրավիրվել է մասնակցելու Բեռլինի ՄԿՓ-ի կազմակերպած Berlinale Talent Campus-ին և Պուսանի ՄԿՓ-ի (Հարավային Կորեա) կազմակերպած Ասիական կինոակադեմիային, որտեղ նրան դասավանդել են Վիմ Վենդերսը, Վալտեր Սալիսը, Քրիստոֆեր Դոյլը, Լի Չան-Դոնը, Հո Սյաո Սիենը: Էդվինի կարճամետրաժ ֆիլմերը ներկայացվել են մի շարք փառատոներում, որոնց թվում են Ռոտերդամն ու Վանկուվերը: 2005-ին նրա ՙԿարա. ծառի աղջիկը՚ ֆիլմը դարձել է առաջին ինդոնեզական կարճամետրաժը, որը ցուցադրվել է Կաննի  ՙՌեժիսորների երկշաբաթյակ՚  ծրագրում: Նկարահանել է նաև երաժշտական տեսաֆիլմեր: Նրա վերջին կարճամետրաժներն են  ՙՃանապարհորդություն դեպի ցավ՚-ը (հրավիրվել է Ռոտերդամ և ցուցադրվել Կլերմոն-Ֆերանի մրցույթում) և  ՙՊտտօղակի ձայները՚  (ընդգրկվել է Ռոտերդամի  ՙԾանոթացեք մաեստրոյի հետ՚  նախագծում`ստեղծվելով որպես հարգանքի տուրք Քոեն Եղբայրներին):  ՙ9808՚-ի` Ինդոնեզիայի բարեփոխման 10 տարիների անթոլոգիայի նախաձեռնողներից է. սա կարճամետրաժների ծաղկաքաղ է:  ՙԿույր խոզը, որն ուզում է թռչել՚  ֆիլմն Էդվինի առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքն է:


Ֆիլմացանկ
Շատ դանդաղ նախաճաշ (2002), Դաջան• շան հետ ամուսնացած կինը (2004), Կարա. ծառի աղջիկը (2005), Խիստ ձանձրալի խոսակցություն (2006), Եր•եր մեր արևոտ հայրենիքից (2006), Ճանապարհորդություն դեպի ցավ (2007), Պտտօղակի ձայները (2008), 9808. Ինդոնեզիայի բարեփոխման 10 տարիների անթոլո•իա (2008), Կույր խոզը, որն ուզում է թռչել (2008):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն