
Այս գեղեցիկ քաղաքը
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2008 |
Ծրագիր | Խաղարկային ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Էդ Գաս-Դոնելի, Լի Քիմ |
Ռեժիսոր | Էդ Գաս-Դոնելի |
Սցենարի հեղինակ(ներ) | Էդ Գաս-Դոնելի |
Օպերատոր | Միշա Դահան |
Նկարիչ | Ռեյչել Ֆորդ |
Երաժշտությունը` | FemBots |
Հնչյունային ձևավորող` | Նելսոն Ֆերեյրա: |
Մոնտաժող` | Էդ Գաս-Դոնելի |
Նկարահանվել են` | Աարոն Փուլ, Քրիստին Բութ, Քերոլայն Քեյվ, Նոում Ջենքինս, Սթյուարթ Հյուզ, Քեյթ Ջերմեյն, Թոնի Նապպո, Ջեֆերսոն Մափին |
Սինոփսիս
Ուրբաթ երեկո, Թորոնթոյի արևմտյան թաղամասերից մեկը: Նորահարուստներ Հարիի և Քերոլի բնակարանում ընթացող խնջույքի աղմուկը տարածվում է պատշգամբի բաց դռնից, մինչ երկու թմրամոլ` Փրեթին և Ջոնին, փողոցում իրենց երեկոն են անցկացնում: Հյուրերը հեռանում են, իսկ տանտիրուհին չկա: Հանկարծ մի խուլ թրմփոց եւ սուր ճիչ են լսվում: Փրեթին սարսափահար նայում է Քերոլի գետնատարած մարմնին, Հարին օգնություն է կանչում: Ոստիկանական շչակների ականջ ծակող ձայնը ստիպում է թմրամոլներին փախչել: Միջին տարիքի ոստիկան մի սպա` Փիթերը, դուրս նետվելով իր մեքենայից, զննում է Քերոլին: Երեք ամիս անց այս 5 հինգ տարբեր մարդկանց կյանքերը սկսում են աղետալիորեն խաչվել` միահյուսելով առանձին սյուժետային գծերը, որ երեւան են բերում երկար ժամանակ զսպված սեքսուալության և ագրեսիայի պոռթկումներ:
Մրցանակներ
Լավագույն դերասան (Աարոն Փուլ) և լավագույն դերասանուհի (Քերոլայն Քեյվ) - ACTRA-ի մրցանակներ (ACTRA մրցանակաբաշխություն, 2008), «Բրոնզե թեւ» մրցանակ (Ֆենիքսի ԿՓ, 2008), Ժյուրիի հատուկ մրցանակ (Հյուսթոնի համաշխարհային փառատոն, 2008):