Ֆիլմեր

Միքայել Վաթինյան

Վերադարձ
Միքայել Վաթինյան

Միքայել Վաթինյան (ծն. 1972, Երևան)
Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` «դրամատիկական թատրոնի ռեժիսոր» մասնագիտությամբ: Աշխատել է փորձարարական թատրոնում, դերեր խաղացել Սերվանտեսի, Չեխովի, Բուլգակովի, Անույի գործերում: Հիմնել է «Իո» թատրոնը, իր դրամատուրգիայի հիման վրա բեմադրել «Իո», «Իոցարտ» և «Ճամպրուկ» եռերգությունը, որը մասնակցել է միջազգային փառատոների և մրցանակներ ստացել: Կինոյում Վաթինյանն աշխատել է որպես դերասան: 2007-ին նկարահանել է «Բոժոն» անիմացիոն ֆիլմը, որը նույնպես փառատոնային մրցանակների արժանացել: «Ժաննան և ձայները» Միքայել Վաթինյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը որպես նախագիծ ստացել է Գյոթեբորգի և Պուսանի ՄԿՓ-երի մրցանակը Ասիական նախագծերի շուկայում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Պուսանի ՄԿՓ-ի մրցույթում:

Ֆիլմացանկ
Բոժոն (2007), Ժաննան և ձայները (2011):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն