Ֆիլմեր

Նիկոս Կորնիլիոս

Վերադարձ
Նիկոս Կորնիլիոս

Նիկոս Կորնիլիոս
Ծնվել է Աթենքում, 1973-89 թթ. ապրել Փարիզում: Թատերագիտություն է ուսանել Փարիզ VIII  համալսարանում, երաժշտագիտությունª Սորբոնի համալսարանում,  ճարտարապետություն Փարիզի գեղարվեստի դպրոցում: Երկու տարի հաճախել է նշանավոր կինոռեժիսոր Էրիկ Ռոմերի դասընթացին, ապա աշխատել  թատրոնի մեծանուն ռեժիսոր Անտուան Վիտեզի (դերասանների և ռեժիսորների արվեստանոց) և կոմպոզիտոր Յանիս Քսենակիսի (կոմպոզիցիա) հետ: Ուսման ընթացքում եղել է Հունաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների թոշակառու: 80-ականների սկզբին ղեկավարել է անտիկ հունական դրամայի արվեստանոցը Անտուան Վիտեզի ՙԻվրի՚ թատրոնում: Հետագայում դարձել է Արկյոյի  ՙԱկվեդուկ՚ թատրոնի ռեժիսորը: 1989-ին վերադառնալով Հունաստանª սկսել է դերասանի վարպետություն դասավանդել Հունաստանի ազգային թատրոնի Դրամայի դպրոցում: 2003-ին նրա ՙԵվ նորից աշխարհը՚ ֆիլմը Կարլովի Վարի ՄԿՓ-ում արժանացել է ՙԲյուրեղյա գլոբուսի՚:

 Ֆիլմացանկ
11 հանդիպում հորս հետ (2012), Երեքշաբթի (2010), Դեմքերի երաժշտությունը (2008), Եվ նորից աշխարհը (2002), Դատարկ երկինք (1997), Գիշերահավասար (1991), Երեք շարժում (1982)

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն