Նորություններ

Սերն է կյանքի կապող թելը. Ֆաննի Արդան

Վերադարձ 10 Հուլիսի 2011 19:30
Սերն է կյանքի կապող թելը. Ֆաննի Արդան “Գալով Հայաստան, իմանալով հայերի պատմությունը, առաջին հերթին ուզում էի շփվել հենց նրանց հետ”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոսկե ծիրանի ամենասպասված հյուրերից մեկը` Ֆաննի Արդանը:
50-ից ավել ֆիլմերում նկարահանված դերասանուհին հրաժարվեց մեկնաբանել իր հայկական արմատների մասին շրջանառվող լուրերը:
“Թե որքանով եմ ես հայ ու որ կողմից, ընտանեկան գաղտնիք է ու լրագրողներին այդ մասին չեմ ասի”- ասաց նա` հավելելով, որ ազգն ու ծագումը այդքան էլ չի կարևորում. կարևորը մարդն է:
Հռչակավոր դերասանուհին կյանքում առաջնահերթությունը տալիս է սիրուն ու նաև նշում, որ կարևորում է ամեն ինչ և միաժամանակ ոչինչ չի կարևում:
“Ամեն ինչ փոխկապակցված է: Ամենակարևորը կարծում եմ` սերն է: Միշտ սիրով եմ գործս արել, կամ չեմ արել: Սիրել եմ ծնողներիս, սիրել եմ տղամարդկանց, սիրում եմ երեխաներիս: Սերն է կյանքի կապող թելը”,- ասաց նա ու նաև հավելեց, որ երբեք չի պայքարել կանանց ազատության կամ հավասարության համար. միշտ ազատ է եղել...
Խոսելով իր դերասանական կարիերայի մասին, Ֆաննի Արդանը շեշտեց, որ իր բոլոր դերերն էլ սիրում է. “Չեմ սիրում դասակարգել: Ինչ էլ արել եմ, կարևոր է: Մեկ-երկու տարին մեկ վերադառնում եմ թատրոն. թատրոնը մաքրում է դերասանի արյունը”:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն