Նորություններ

Վարչապետն ընդունել է «Ոսկե ծիրան»-ի ղեկավարներին

Վերադարձ 09 Հուլիսի 2010 11:55
Վարչապետն ընդունել է «Ոսկե ծիրան»-ի ղեկավարներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն հուլիսի 8-ին կառավարությունում հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանին և ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փառատոնի կազմակերպիչները նշել են, որ տարեցտարի «Ոսկե ծիրանը» ընդլայնում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, շարունակաբար աճում է փառատոնի հեղինակությունը։ Արդյունքում` «Ոսկե ծիրանն» աշխարհում դառնում է առավել ճանաչելի։

Այս տարի փառատոնը մեկ հարկի տակ է միավորելու հարյուրավոր կինոգործիչների` Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ 7-րդ «Ոսկե ծիրանը» անցնելու է հայկական կինոյի շեշտադրությամբ։ Կազմակերպիչները վարչապետին հրավիրել են ներկա գտնվելու միջոցառումներին։

Կարևորելով փառատոնի անցկացումը Հայաստանի Հանրապետության վարչապետը անդրադարձել է հայկական կինոյի հիմնախնդիրներին` առանձնակի կարևորել է կինոյի զարգացման հայեցակարգի վերաբերյալ աշխատանքը, որը պետք է մեկտեղի համաշխարհային լավագույն փորձը ու հնարավորություն տա կինոարվեստի ոլորտում առաջընթաց ապահովել։ Անդրադարձ է եղել նաև աշխարհի հայազգի կինոգործիչների ներուժը միավորելու գաղափարին, ինչպես նաև կինոարվետի զարգացմանն ու տարածմանը վերաբերող հարցերի։

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն