Նորություններ

Մամլո սրահի հյուրերն են վավերագրողներ Դագմարա Դժազգան և Սերգեյ Բուկովսկին

Վերադարձ 18 Հուլիսի 2009 15:06
Մամլո սրահի հյուրերն են վավերագրողներ Դագմարա Դժազգան և Սերգեյ Բուկովսկին

Դագմարա Դժազգա:

“… ես նաև արվեստին վերաբերող վավերագրական ֆիլմերի ակնարկներ եմ անում, օրինակ հիմա խմբագրում եմ Բրեգելի գեղարվեստի մասին նկարահանված վավերագրական ֆիլմը: Պարզապես ուզում եմ ասել, որ միայն աղքատության թեման չէ իմ հետաքրքրությունների սահմաններում”,- ասում է լեհ ռեժիսոր Դագմարա Դժազգան,- “ եթե հետաքրքիր մի բան գտնում եմ, անպայման անդրադառնում եմ դրան…”:

Լեհական հեռուստատեսության լրագրող և հաղորդավար, աշխատում է Կատովիցեի կինոստուդիայում: Բազմաթիվ ռեպորտաժների և վավերագրական ժապավենների հեղինակ է ու Լեհ լրագրողների ընկերակցության և Սիլեզիական 44-ի կինոմիության անդամ: Ոսկե Ծիրանին մասնակցում է 2008-ին նկարահանած “Պեկին 2008”-ը:

Սերգեյ Բուկովսկի

Սերգեյ Բուկովսկին արդեն երրորդ անգամ է մասնակցում Ոսկե Ծիրանին

“…Ֆիլմը նկարահանելուց երկու խնդիր էինք դրել մեր առջև, նախ` Ուկրաինայում 1933-ին կատարված ողբերգությանը ներկայացնել եվրոպական և համաշխարհային կոնտեքստում, երկրորդն էլ, ըստ էության, ավելի անձնական է”,- լրագրողներին իր նոր “Ողջերը” ֆիլմն է ներկայացնում ռեժիսոր Սերգեյ Բուկովսկին ու նշում, որ թեև ֆիլմում չի նշվում Ցեղասպանություն բառը, և ինքը չի հավակնում, որ 1933-ի դեպքերը միջազգայնորեն որակվեն այդպիսին, իրականում, դա հենց ցեղասպանություն էր…

«Վաղը տոն է» 20-րոպեանոց ֆիլմը մասնագիտական ճանաչում բերեց նրան և հաջողություն հանդիսասրահում: 25-ամյա կինոկարիերայի ընթացքում 50-ից ավելի վավերագրական և խաղարկային ֆիլմեր է նկարահանել: Դրանց մի մասը մրցանակների է արժանացել հեղինակավոր կինոփառատոներում:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն