Նորություններ

"Ոսկե ծիրան" երևանյան 4-րդ միջազգային կինոփառատոնն ավարտվեց

Վերադարձ 15 Հուլիսի 2007 17:06
մամլո հաղորդագրություն
15 հուլիսի,2007թ.


Հուլիսի 14-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ "Ոսկե ծիրան" երևանյան 4-րդ կինոփառատոնի փակման հանդիսությունը:Մրցանակների հանձնման արարողությունը սկսվեց անակնկալ մի մրցանակով, "Տոնինո Գուեռա" հիմնադրամը փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին արժանացրել է "Ամարկորդ" մրցանակին: Ինչ վերաբերում է "Ոսկե ծիրան" երևանյան 4-րդ կինոփառատոնի ժյուրիների որոշումներին,ապա կարելի է արձանագրել,որ մրցանակների առյուծի բաժինը հասցեագրվել է կինոռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին:
Փառատոնի 5 ժյուրիների որոշումների արդյունքում ստեղծվել է մրցանակաբաշխության հետևյալ պատկերը:
 Էկումենիկ ժյուրի
Խրախուսական մրցանակ Կարլա Կարապետյանի "Ճչացողները" ֆիլմին, Մեծ Բրիտանիա
ժյուրիի մրցանակը Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին, ՀՀ
 FIPRESCI-ի ժյուրի
մրցանակ Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին, ՀՀ
 "Հայկական համայնապատկեր" մրցույթի ժյուրի
ժյուրիի դիպլոմ Աշոտ Մկրտչյանի "7 հնդիկ տղա" ֆիլմին, ՀՀ
ժյուրիի դիպլոմ Իգոր Ապասյանի "Գրաֆիթի" ֆիլմին, ՌԴ
Ժյուրիի հատուկ մրցանակ Կարեն Հովհաննիսյանի "Ես մնում եմ" ֆիլմին, ՌԴ
"Արծաթե ծիրան" մրցանակը Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին,ՀՀ
"Ոսկե ծիրան " մրցանակը Կարլա Կարապետյանի "Ճչացողները" ֆիլմին,Մեծ Բրիտանիա
 Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրի
"Արծաթե ծիրան" մրցանակը Քրիստիան Քսավյեի "Սպիտակ ուղտը" ֆիլմին,Բելգիա
"Ոսկե ծիրան" մրցանակը Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին,ՀՀ
Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրի
հատուկ դիլպլոմ Բրյունո Դյումոնի "Ֆլանդրիա " ֆիլմին, Ֆրանսիա
"Արծաթե ծիրան" մրցանակը Էմանուելե Կրիալեզեի "Նոր աշխարհ" ֆիլմին, Իտալիա
"Ոսկե ծիրան" մրցանակը Ուլրիխ Զայդելի "Ներմուծում-արտահանում" ֆիլմին, Ավստրիա
"Ցանկության ծառի" մրցանակը շնորհվեց երևանցի ռեժիսոր Գոռ Բաղդասարյանի "Ճաշի ժամ" ֆիլմին, ՀՀ
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն