Նորություններ

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ - հայտերի ընդունում 2012

Վերադարձ 17 Փետրվարի 2012 14:49

Շարունակելով նախկինում արդյունավետորեն իրականացած հանդիպումներն ու միջացառումները` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը, համագործակցելով Անադոլու Քյուլթուրի հետ, ողջունում է կինոգործիչների Հայաստանից և Թուրքիայից` համատեղ ֆիլմեր նկարելու ակնկալիքով:
Հայտերն ընդունվում են առաջիկա 2 հանդիպումների համար: Առաջինը կայանալու է Ստամբուլում` ստամբուլյան միջազգային կինոփառատոնի ընթացքում, իսկ երկրորդը` Երևանում` «Ոսկե ծիրան»միջազգային կինոփառատոնի ընթացքում:
Ընտրող հանձնաժողովը կընտրի 10-ական կինոնախագիծ` մասնակցելու յուրաքանչյուր հանդիպմանը:
Երկու հանդիպումների ընթացքում հաղթած լավագույն նախագծերը (մեկական) կստանան 10.000 ԱՄՆ դոլար` հատկացված Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից:
Ընդունվում են կարճամետրաժ խաղարկային, վավերագրական և լիամետրաժ խաղարկային կինոնախագծեր:
Պահանջվում է`

  • լրացված դիմում-հայտ,
  • ֆիլմի համառոտ նկարագրություն/մեկնաբանությունը,
  • մոտիվացիա (ռեժիսորի/պրոդուսերի),
  • ռեժիսորի և սցենարի հեղինակի ֆիլմոգրաֆիաները,
  • նախագծի զարգացման ժամանակացույցը/աշխատանքային գրաֆիկը,
  • բյուջեն,
  • ֆինանսական պլանը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 19-ն է:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը համարվում է յուրատեսակ կապի միջոց, որը եզակի հնարավորություններ է ընձեռում երիտասարդ կինոգործիչներին:
Կարող եք ներբեռնել դիմումի հարցաթերթիկը և մանրամասն հայտարարությունը ահա ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ:
Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար գրեք atcp@gaiff.am էլ.հասցեով`Այգ Պետրոսյանին:
Սպասում ենք Ձեր դիմումներին:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն