Ֆիլմեր

Վեյսեր

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2011
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Վեյսեր
Պրոդյուսեր(ներ) Քշիշտոֆ Զանուսի
Ռեժիսոր Վոյչեխ Մարչևսկի
Սցենարի հեղինակ(ներ) Պավել Հուելլե, Տոնի Գրիզոնի, Վոյչեխ Մարչևսկի
Օպերատոր Քշիշտոֆ Պտակ
Երաժշտությունը` Զբիգնև Պրեյսներ
Հնչյունային ձևավորող` Ֆրանսուա Մյուզի, Մարեկ Կուչինսկի, Յոաննա Նապերալսկա, Մարեկ Վրոնկո
Մոնտաժող` Միլենյա Ֆիդլեր
Նկարահանվել են` Մարեկ Կոնդրատ, Քրիստինա Յանդա, Յուլիանե Քյոլեր, Տերեսա Մարչևսկա, Զբիգնև Զամախովսկի, Քշիշտոֆ Գլոբիշ, Յանուշ Գայոս, Միխայել Մենդլ
 

Սինոփսիս

1967-ի ամռանը Պավելը, Պյոտրը, Շիմեկը և Էլկան` 12-ամյա հերոսները, ապրում են իրենց կյանքի ամենաարտասովոր օրերը: Նրանք ծանոթանում են մի զարմանալի տղայի հետ, որն օժտված է անսովոր երևակայությամբ և հանելուկներով լի է: Խոսքը հրեա Դավիդ Վեյսերի մասին է: Նա ինչ-որ արտակարգ բան է ծրագրում: Բայց նախապատրաստության վերջին փուլում տեղի է ունենում պայթյուն, որը բոլորը պատահմունք են համարում: Ինչևէ, դրա հետևանքով Վեյսերն անհետանում է: Դեպքերի գլխավոր մասնակիցների համար սա դառնում է իրենց կյանքի գլուխկոտրուկը, չգիտակցված վախերի պատճառ, մղձավանջ:
Մեր օրերը, 2000 թվական: Ողբերգական և դեռևս անբացատրելի դեպքից 30 տարի անց հերոսը` Պավել Հելերը, ընկերուհու` Յուլիանայի հետ, Գերմանիայից վերադառնում է Լեհաստան, Սիլեզիա` իր մանկության քաղաքը: Թվացյալ մոռացված անցյալը, սակայն, վերադառնում է` վրեժխնդիր լինելու իր ամբողջ մոգական ուժով:

Մրցանակներ
ՙՈսկե արջ՚ (Բեռլինի ՄԿՓ, 2001), Լավագույն մոնտաժ, լավագույն հնչյունային ձևավորում (Լեհաստանի ԿՓ, 2001)

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն