Նորություններ

ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակ «Սահման» ֆիլմին

Վերադարձ 25 Մարտի 2010 17:53
ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակ «Սահման» ֆիլմին Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում մարտի 13-20-ը անցկացվող 24-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը նոր միջազգային մրցանակի է արժանացել Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի` ՖԻՊՐԵՍԻ-ի (FIPRESCI) կողմից: Այս մրցանակը նպատակ ունի աշխարհում տարածել կինոարվեստն ու խրախուսել նոր կինոն: «Մեր ընտրած ֆիլմում տեսանք այս փառատոնի ամենատպավորիչ կերպարը` գոմեշին, որը կենդանի լինելով հանդերձ ձգտում է ազատության` դառնալով պատերազմի ու սահմանների վերացական խորհրդանիշ», - ասել է FIPRESCI-ի ժյուրին «Սահման»-ի մասին:

«Սահման»-ը պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին: Վերջինս ֆիլմի գլխավոր հերոսն է, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարևան ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կենցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: «Սահման»-ով ռեժիսորն առաջարկում է քանդել գոյություն ունեցող բոլոր սահմանները:

Անցած տարվա ընթացքում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները` Մոնտեվիդեոյում, Մոսկվայում ու Թբիլիսիում, այս տարի կհամալրվեն մի քանի այլ երկրներից ստացված հրավերներով: Ռեժիսորի ռետրոսպեկտիվների շարք է նախատեսված Իսպանիայում` Մադրիդի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում` մայիսի 7-16-ը, Իսրայելում` Սդերոտ քաղաքում անցկացվող «Cinema South» կինոփառատոնում` մայիսի 30-ից մինչև հունիսի 3-ը, և ԱՄՆ Կոլորիդա Նահանգում` Թելուրայդի 37-րդ միջազգային կինոփառատոնում` սեպտեմբերի 3-6-ը:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն