Ֆիլմեր

Կառլոս Ռեյգադաս

Վերադարձ
Կառլոս Ռեյգադաս

Կառլոս Ռեյգադաս (ծն. 1971, Մեխիկո)
Կառլոս Ռեյգադասը (Ալբերտո Կաստիլյո Ասունսոլո) իրավաբանություն է ուսանել Մեխիկոյում, ապա` Լոնդոնում մասնագիտացել զինված հակամարտությունների ուսումնասիրման մեջ և աշխատել ՄԱԿ-ում: 1987-ին Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը դիտելուց հետո հայտնաբերել է իր հակումը կինոյի նկատմամբ: 1997-ին «Գերմարդկայինը» առաջին կարճամետրաժ ֆիլմով Բելգիայում մասնակցել է կինոմրցույթի: Դրանից քիչ անց` 1999-ին, սկսել է գրել իր առաջին լիամետրաժ ֆիլմի` «ճապոնիայի» սցենարը, որը սկսել է նկարահանել միայն 2001-ին: Կինոնկարը ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնում և հատուկ հիշատակության արժանացել Կաննի «Ոսկե կինոխցիկ» մրցույթում, ինչպես նաև` «Մարջան» մրցանակի արաժանացել Հավանայի կինոփառատոնում: 2004-ին Ռեյգադասը թողարկել է «Արյունը», որը նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Ամատ Էսկալանտեն: Ֆիլմը ներկայացվել է Կաննի փառատոնում և մրցանակ շահել «Հատուկ հայացք» ծրագրում: 2005-ին Ռեյգադասը նկարահանել է «Մարտ երկնքում» ֆիլմը, որտեղ նրա ասիստենտը Ամատ Էսկալանտեն էր: Կինոնկարը Կաննում հավակնում էր «Ոսկե արմավենու ճյուղին»:

Ֆիլմոգրաֆիա
Չափահասը (1998), Բանտարկյալներ (1999), Թռչուններ (1999), Գերմարդկայինը (1999), Ճապոնիա (2002), Մարտ երկնքում (2005), Անաղմուկ լույս (2007):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն