Նորություններ

Եւս մեկ անակնկալ հայ հանդիսատեսին

Վերադարձ 15 Հուլիսի 2008 17:47
Եւս մեկ անակնկալ հայ հանդիսատեսին Հուիլիսի 15-ին, Ոսկե ծիրանն եւս մեկ հաճելի երեկո պարգեւեց հայ հանդիսատեսին:Մոսկվա կինոթատրոնի այս անգամվա երեկոն նվիրված էր աշխարհահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիին: Բացման խոսքով հանդես եկավ Ոսկե ծիրան կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Այս օրերին լրանում է Անտոնիոնիի մահվան մեկ տարին: Հարություն Խաչատրյանը դիմեց հանդիսատեսին մեկ րոպե լռությամբ հարգելու աշխարհահռչակ ռեժիսորի հիշատակը:Այնուհետեւ Անտոնիոնիի այրին` Էնրիկե Անտոնիոնին,ներկայացրեց Ամպերից այն կողմ” ֆիլմը, որը Անտոնիոնին նկարահանել էր իր կյանքի վերջին շրջանում,Վիմ Վենդերսի հետ միասին:”Այս ֆիլմն ինձ սրտամոտ է,բազմաթիվ պատճառներով:Հիմա եմ հասկանում թե ինչ նկատի ուներ Միքելանջելոն, երբ ասում էր, որ ֆիլմ նկարելն ինձ համար կյանք է:Նա ուզում էր աշխարհում ամեն բան ճանաչել, հասկանալ»,- ասում է Էնրիկան: Ֆիլմը նկարահանելիս ռեժիսորը գրեթե չի կարողացել խոսել, շուրջ 22 տարի լինելով կաթվածահար վիճակում:Ֆիլմ նկարահանելը նրա համար կյանքի կոչվելու, դեպի կյանք վերադառնալու հնարավորություն է:Դահլիճը լեփ լեցուն էր Անտոնիոնիի երկրպագուներով,կինոսիրողներով :Սա այն հազվադեպ պահերից էր,երբ էկրանին նորին մեծություն կինոն հաղթանակ էր ապրում: Ցուցադրվում էր կինոյի դասական դարձած Միքելանջելո Անտոնիոնիի “Ամպերից այն կողմ” ֆիլմը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն