Նորություններ

Երկու թուրք կինոգործիչներ ձեռբակալվել են Թուրքիայում

Վերադարձ 21 Փետրվարի 2012 16:53

Փետրվարի 13-ին քրդամետ փաստաբանների, ակադեմիկոսների և հրատարակիչների դեմ տեղի ունեցած մասսայական գործողությունների ընթացքում, երկու թուրք կինոգործիչներ են ձեռբակալվել Քրդական համայնքների միության (KCK) գործի շրջանակներում` Միզգին Մուջդե Արսլան և Օզայ Սահին:
Արսլանը ռեժիսոր, հեղինակ և գիտնական է, իսկ Սահինը` նույնպես ռեժիսոր, օպերատոր և դերասան:
Երկու թուրք ռեժիսորները ազատ արձակվեցին Փետրվարի 16-ին: Նրանց կալանավորման պատճառ էր հանդիսացել Կորած գերեզման ֆիլմը` ռեժիսոր Արսլան, օպերատոր` Սահին:
Ֆիլմը պատմում է անդրորրազուրկ Թուրքիայի մասին և խաղաղություն սփռելու միջոց է ծառայում:
Բազմաթիվ թուրք կինոգործիչներ Խնդրագիր են տարածել բարձրացնլու հասարակության իրազեկվածությունը: ՈՍԿԵ ԾԻՐԱՆ երևանյան միջազգային կինոփառատոնը, որը իրականացնելով Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագիրը` առաջիններից էր Հայաստան-Թուրքիա մերձեցման հարցում, նույնպես ստորագրել է Խնդրագրի ներքո:
Հարկ է նշել, որ Արսլանը մի քանի անգամ մասնակցել է Ռեժիսորներ առանց սահմանների համարտադրության ֆորումին, որոնցից մեկում նա ներկայացել էր Կորած գերեզման կինոնախագծով:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն