Ֆիլմեր

Լի Չան-դոն

Վերադարձ
Լի Չան-դոն

Լի Չան-դոն
1983-ին վիպասանի հայտ ներկայացնելուց հետո Լի Չան-դոնն իր կինոկարիերան սկսել է որպես "Դեպի աստղային կղզի" ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսորի օգնական: 1996-ին նկարահանել է իր առաջին ռեժիսորական աշխատանքը` "Կանաչ ձուկը", իսկ երկրորդ ֆիլմը` "Անանուխի կոնֆետը", 2000-ին ներկայացվել է Կաննի Ռեժիսորների երկշաբաթյակում, արժանացել շատ մրցանակների: Երրորդ ֆիլմի` "Օազիսի" պրեմիերան կայացել է 2002-ի Վենետիկի ՄԿՓ-ի մրցույթում, որտեղ կինոնկարը ճանաչվել է լավագույն ռեժիսորական աշխատանք և Մարչելլո Մաստրոյաննիի անվան մրցանակ բերել գլխավոր դերակատարուհուն: "Ծածուկ շողը"` Լի Չան-դոնի չորրորդ ֆիլմը, որն առաջինն էր Հարավային Կորեայի մշակույթի և տուրիզմի նախարարի պաշտոնից նրա հեռանալուց հետո, 2007-ին մասնակցել է Կաննի ՄԿՓ-ի մրցույթին` արժանանալով քննադատների դրվատանքին և լավագույն դերասանուհու տիտղոս բերելով գլխավոր դերակատարուհի Չոն Դո-Յոնին:

Ֆիլմացանկ
Կանաչ ձուկը (1996), Անանուխի կոնֆետ (2000), Օազիս (2002), Ծածուկ շող (2007), Պոեզիա (2010)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն