Նորություններ

Ոսկե Ծիրան փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը մասնացկեց «Մի Աշխարհ/One World» 14-րդ կինոփառատոնին

Վերադարձ 16 Մարտի 2012 12:50

«Մի Աշխարհ/One World» միջազգային վավերագրական կինոփառատոնը ներկայիս ամենախոշոր և կարևոր մարդու իրավունքներին նվիրված վավերագրական կինոփառատոնն է: Փառատոնին ներկայացվում են վավերագրական ֆիլմեր, որոնք վեր են հանում մարդու իրավունքների խնդիրները և միառժամանակ գեղարվեստական արժեք են ներկայացնում: «Մի Աշխարհ/ One World»-ը անց էր կացվել Չեղիայի նախկին նախագահ Վացլավ Գավելի, մշակույթի նախարար Իրժի Բեսսերի և Պրագայի Լորդ-քաղաքապետ Բորիսլավ Սվոբոդայի հովանու ներքո: Այս տարի 14-րդ «Մի Աշխարհ/ One World» կինոփառատոնը տեղի է ունեցել Պրահայում՝ Չեխիաի հանրապետություն, մարտի 6-ից 15-ը:
Կինոգետ և "Ոսկե ծիրան" կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը մասնակցեց 14-րդ «Մի Աշխարհ/ One World» կինոփառատոնին, որպես Գլխավոր ժյուրիի անդամ: Վերջին երկու տարում նկարահանված 15 լիամետրաժ վավերագրական ֆիլմերից, որոնք ներկայացված էին հիմնական մրցույթում, ժյուրին ընտրեց լավագույն ֆիլմը և լավագույն ռեժիսորին: Լավագույն ֆիլմ մրցանակը շնորհվեց շվեյցարական «Հատուկ չվերթ/ Special Flight» վավերագրական ֆիլմին՝ ռեժիսոր Ֆերնանդ Մելգար, իսկ լավագույն րեժիսյոր մրցանակը՝ իսրայելա - պաղեստինյան համատեղ արտադրություն «5 կոտրված տեսախցիկներ/ 5 broken cameras» ֆիլմի ռեժիսորներ Գայ Դավիդին և Էմադ Բուրնաթին:
Այս տարի կինոփառատոնը նաև հյուրընկալեց East Doc Platform-ին: Սա Վավերագրական Կինոյի Ինստիտուտի/ Institute of Documentary Film (IDF) նոր նախաձեռնությունն է: East Doc Platform-ը համակողմանի ծրագիր է և նպատակ ունի օգնել Արևելյան Եվրոպայի երիտասարդ ռեժիսորներին և պրոդյուսերներին զարգացնել իրենց վավերագրական կինոնախագծերը: Ծրագիրը նաև տրամադրում է աաջակցություն ֆիլմի ստեղծման բոլոր փուլերում: Հայաստանից Թագուհի Թորոսյանի «Աշխարհը ցավի մեջ/ World in pain» խորագրով վավերագրական կինոնախագիծը ընտրվել էր մասնակցելու East Doc Platform-ին:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն