Նորություններ

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի ժյուրիի կազմում կլինեն կինոաշխարհի հայտնի մարդիկ

Վերադարձ 13 Հուլիսի 2008 18:00
“Ոսկե ծիրան” կինոփառատոնի ժյուրիի կազմում կլինեն կինոաշխարհի հայտնի մարդիկ Ոսկե ծիրան կինոփառատոնի ժյուրիի նախագահներն այսօր հանդիպեցին լրագրողների հետ : Ինչ չափանիշներով է առաջնորդվելու ժյուրին: “Մեզ համար շատ կարևոր է, որ ֆիլմում կյանք լինի և նոր հետո մնացյալ անհրաժեշտ տարրերը”,-ասաց “Հայկական համայնապատկեր” մրցույթի ժյուրիի նախագահ, պրոդյուսեր` Անահիտ Նազարյանը: “Ինձ համար հետաքրքիր է, որ ֆիլմն արտիստիկ լինի, իրականությունը բացահայտելուց բացի ,սեփական աշխարհայացք ունենա>,- կարևորեց վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահ, ավստրիացի անվանի կինոռեժիսոր, գրող և օպերատոր,Վիեննայի փառատոնի մրցանակակիր`Միխայել Գլավոգերը: Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն իրանցի հանրահայտ կինոռեժիսոր,իրանական կինոյի Նոր ալիքի հիմնադիր` Դարյուշ Մեհրուջին կարևորում է թեմայի և բովանդակության նորությունն ու թարմությունը: Էկումենիկ ժյուրիի անդամ պաստոր Դընիզ Մուլեն ֆիլմերում կարևորում է Ավետարանի գաղափարների առկայությունը, մարդկային արժանապատվություն, խաղաղություն,համերաշխություն, հույս արտահայտող գաղափարները:
Ժյուրիի նախագահները լիահույս էին, որ փառատոնում, ինչպես միշտ, կլինեն բարձրաժեք ֆիլմեր:
Ժյուրին արդյունքները կամփոփի հուլիսի 19-ին, փառատոնի փակման արարողության ժամանակ :
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն